14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության հասցեական դատապարտումը Ադրբեջանի գործողություններին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերին և Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին է ներկայացրել արցախյան հակամարտության կողմերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, ներկայում տիրող իրավիճակը: Որպես հակամարտության կարգավորման բանակցությունների արդյունավետության կարևոր գրավական՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է իրավիճակը […]

«Թուրքին հո չենք խնդրելու»

Թուրքի դեմ սգալը դա անզեն ու մեջքով կանգնելուն հավասար է: Երեկ, երբ ամբողջ ազգով հարգում էինք մեր զոհերի հիշատակը, երբ աշխարհի տարբեր երկրներ ցավակցում էին մեզ, թուրքը իր տարերքի մեջ էր ընկել ու սիրտը արյուն էր ցանկանում: Զոհ ունեցանք սահմանին։ Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված […]

«Ազգ-բանակը» կարևոր ու արդիական է. քաղաքագետ (տեսանյութ)

 «Կարիք չկա ասելու, թե մի երկրի համար, որն ավելի քան 28 տարի գտնվում է  ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում, ու տեսանելի ապագայում չկա լուրջ հեռանկար, որ կարող են կոմպրոմիսների հիման վրա գնալ լուրջ կարգավորման արցախյան հարցում, այս հայեցակարգը կարևոր ու արդիական է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ խոսելով «Ազգ-բանակ» հայեցկարգի ու […]

Տարոն Մարգարյանը միակն է. զոհվածի մայր

««Զինվոր» համակարգող խորհրդի անդամները քննարկել և որոշել են մայիսի 14-ին կայանալիք Երևանի Ավագանու ընտրություններում սատարել Հայաստանի հանրապետական կուսակցությանը, այս պարագայում գործող քաղաքապետ ՝ Տարոն Մարգարյանին»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ, զոհվածի մայր Մարգարիտա Խաչատրյանը (Մառոզ): Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ գործող քաղաքապետը արդարացրել է իր նախորդ ծրագիրը, մասնավորապես՝ բանակ-հասարակություն կապը ստեղծելով և զարգացնելով: […]

Ահազանգ զորամասից

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 09:23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի N զորամասի զինանոցի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է 09:50-ին: Այրվել է 15 քմ պահեստանոց:

Թուրքական զինուժը` արցախա-ադրբեջանական շփման գծի մոտակայքում

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` ըստ որոնց թուրք զինծառայողներն մոտ են արցախա-ադրբեջանական շփման գծին:   Նշվում է, որ զորավարժությունները տեղի են ունենալու Ադրբեջանում՝ մայիսի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում: Զորավարժություններին ներգրավված են լինելու մեծ թվով զինծառայողներ, զրահատեխնիկա, ականանետներ, ռազմական ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային համալիրներ: Հիշեցնենք, ապրիլյան […]

«Արա , չեմ ջոգում, ձեր մեջ տղա չկա՞․․․». զինվոր է սպանվել. Ժամանակ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Կոսոբոգլյանի ու նրա չորս ծառայակիցների գործով դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող, 20-ամյա շարքային Գևորգ Կոսոբոգլյանը 2016 թվականի մայիսի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում ծառայակից  Պավել Վարդիկյանի հետ գնացել է զորանոցի ննջարան՝ պարզաբանում կատարելու: Նույն օրը, ժամը14-ի սահմաններում ճաշարանում զինվորներն աղմկել էին, ու ժամկետային զինծառայող […]

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Ապրիլի 24-ին և լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 800 կրակոց, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Շփման գծի հարավարևելյան և արևելյան հատվածներում ադրբեջանական զինուժը ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ (50 կրակոց): Հակառակորդի կողմից հրադադարի […]

Ես հաշվառում չեմ իրականացնում՝ ով ինչքան է հարստացել. Մովսես Հակոբյան

«Ձեր գնահատականը չեմ կիսում, դա ձեր գնահատականն է: Զինված ուժերի գնահատականը տալիս է գերագույն գլխավոր հրամանատարը, և ինքն իր գնահատականը տվել է: Ես տվյալ հարցերով չեմ զբաղվում և հաշվառում չեմ իրականացնում՝ ով ինչքան է հարստացել և որտեղից, այդպիսի հարցերով չեմ զբաղվում։ Ինձ ավելի կարևոր հարցեր են հետաքրքրում, ես նայում եմ առաջին գծին և զորքին»,-այսօր լրագրողների […]

Մովսես Հակոբյանը՝ սահմանից ու Յուրի Խաչատուրովից

ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Մովսես Հակոբյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ սահմանում իրավիճակը վերահսկվում է, ավելին նա շեշտեց, որ այսօր մյուս օրերի համեմատ կրակոցների թիվը ավելի քիչ է: Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմանն ու, թե ինչ ակնկալիքներ ունի նրա նշանակումից՝ Մովսես Հակոբյանն արձագանքեց. «ՀԱՊԿ-ի անդամ երկրների ստորագրած պայմանագիրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի