14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ազգային ժողովից` ՊՆ. նոր նշանակումներ

 Կադրային փոփոխություններ են սպասվում Պաշտպանության նախարարությունում:  Ըստ Henaran.am-ի հավաստի աղբյուրների՝  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կնշանակվի  պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը՝ պաշտպանության նախարարի տեղակալ: Հիշեցնենք ՝ Արտակ Զաքարյանն ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի 22-րդ համարն էր, իսկ Արտակ Դավթյանը՝ 37 -րդ: […]

Ուշագրավ մարգարեություն

Վերջին ժամանակներում համաշխարհային անցուդարձում նորից թեժանում է գերտերությունների մրցակցությունը: Մերձավոր Արևելքը վերստին դառնում է պատերազմների թատերաբեմ: Հայաստանն այնքան էլ հեռու չէ այս տարածաշրջանից, և ՀՀ իշխանությունները պետք է պատրաստ լինեն բոլոր աննախադեպ մարտահրավերներին և իրադարձությունների զարգացումներին: Մի քանի տարի առաջ գուցե ոչ ոքի մտքով չանցներ, որ Ռուսաստանը Սիրիայում սկսելու է ռազմական հաղթարշավ, սակայն այսօր դա […]

Արցախի պաշտպանության բանակից տեղեկացնում են

Ապրիլի 10-ին եւ լույս 11-ի գիշերը արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1620 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Սա իմ կոչումն է. Ռազմական ինստիտուտի կուրսանտը մանրամասնում է/տեսանյութ/

«Մայրս կտրուկ դեմ է եղել իմ որոշմանը, իմ բլոր հարազատներն էին իրականում դեմ, որ զինվորական դառնամ, սակայն այս երեք տարիների ընթացքում ապացուցեցի, որ սա իմ կոչումն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Մարիամ Վարդանյանը: Կուրսանտը վստահեցնում է.«Զինվորականի գործը պահանջում է ուժ և համառություն: Ես իմ մեջ ունեմ այդ ուժը ու […]

«Ես միայն ուզում եմ այս ամենն ավարտվի … » /տեսանյութ/

«23 տարի է անցել, բայց դեռ տառապում ենք: Ես միայն ուզում եմ այս ամենը ավարտվի: Պատերազմ է ու չի վերջանում … »,-Henaran.am-ի թղթակցին՝ Եռաբլուրում ասաց 23 տարի առաջ Արցախում  զոհված Արթուր Մեսրոպյանի մայրը: Արթուրի մայրը չկարողացավ խոսել, որովհետև արցունքները խեղդում էին նրան: Մանրամասները՝ տեսանյութում:

Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են

Ապրիլի 9-ին եւ լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: Արցախի ՊԲ-ից   հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 250 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել […]

Արյան գնով. երկու պատերազմի մասնակից Ծովինարը /տեսանյութ/

«Մենք պատրաստ ենք մինչև վերջ պայքարելու և երբեք թույլ չենք տա, որ մեր հողերը  վերցնեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Ծովինար Գոգինյանը: Գոգինյանի խոսքով՝ արյան վերջին կաթիլը պետք է տալ հայրենիքին: Նշենք, որ Ծովինար Գոգինյանը 1990-92 թթ մասնակցել է Արցախյան պատերազմին, 2016թ. ապրիլին եղել է առաջնագծում: Մանրամասները՝ տեսանյութում:  

Այդ հողերը հետ չի տրվի. «Մեծն Տիգրան» գնդի հրամանատար /տեսանյութ/

«Որպես ազատամարտիկ ու հրամանատար, որպես մարդ, որ կյանքս դրել եմ հողերի ազատագրման համար,կարող եմ առաջին նախագահին մի դիտողություն անել.Լևոն Տեր-Պետրոսյանը ավելի շատ պետք է խոսեր 1921 թվականի պայմանագրերից, գրավյալ տարածք արտահայտությունը առաջին նախագահի բերանից լսելը` հանցագործություն է…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Մեծն Տիգրան» գնդի հիմնադիր հրամանատար, Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Կորյուն Ղումաշյանը: […]

Պաշտպանության բանակից հայտնում են

Ապրիլի 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 230 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և […]

Արցախյան ազատամարտում զոհված մեր հերոս քույրերը այսօր էլ մեզ հետ են

Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ,   ՀՀ սփյուրքի նախարարությունում տեղի ունենցավ Արցախյան ազատամարտին մասնակցած կանանց մեծարման միջոցառում, որին ներկա էին Արցախյան պատերազմում զոհված կին ազատամարտիկների` Մարտիրոսյան Զոյայի, Եսայան Ռուզաննայի,   Սարգսյան Մարիետայի, Սարգսյան Արմինեի և ազատամարտիկ Ազնիվ Բալասանյանի մայրերը, պատերազմին մասնակցած «Անահիտ» դասակի կին մարտիկները, հայրենադարձ կանայք:  Բացման խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարար Հրանուշ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի