05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ընդամենը 20 տարեկան էր. հերոս տանկիստը խոցվեց Արցախում /տեսանյութ/

Հերոսները երբեք չեն մահանում, հերոսները ապրում են ու մնում մեր հոգում ու շարունակում վեհությամբ ու հպարտությամբ լցնել մեր կյանքը:

Վլադիմիր Ալիխանյանը  ընդամենը 20 տարեկան էր: Նա գիտակցաբար զոհեց կյանքը ու թեև ցավ ու վիշտ պատճառեց հարազատներին, բայց անմահացավ  իր տեսակով ու անձնազոհությամբ:

Դիլիջանում այսօր՝ ապրիլի 3-ին հոգեհանգստյան պատարագ մատուցվեց ապրիլյան պատերազմի հերոսի հիշատակին:

Ներկա էին նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» անդամները, որոնք իրենց խոնարհումն էին բերել հերոսի ընտանիքին:

Նշենք, որ դիլիջանցի ժամկետային զինծառայող  Վլադիմիր Ալիխանյանն  զոհվել է 2016 թվականի, ապրիլի 3-ին՝ Արցախի պաշտպանական մարտերում: Տանկիստ Վլադիմիր Ալիխանյանը հերոսական պայքարի մեջ է մտել, հակառակորդին մեծ վնասներ հասցրել եւ մինչեւ խոցվելը գրեթե սպառել տանկի զինանոցում եղած արկերը:

Մանրամասները՝ տեսանյութում:

17690238_1313826551997588_1365425394_n17760324_1313826458664264_1010797061_n

17792356_1313826528664257_931751331_n

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ