14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

«Ադրբեջանցիները շքերթով գալու են … ». Արաբոյի Մանվել /տեսանյութ/

«Եթե մեր երկիրը կարգի չբերենք պատերազմ չի լինելու: Եթե մեր երկիրը կարգի չբերենք հայ չմնա, սաղ արտագաղթեն գնան, ո՞վ պետք ա պատերազմի: Հեն ա թշնամին միանգամից կգա` կմտնի Հայաստան:»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի լեգենդար հրամանատար Մանվել Եղիազարյանը (Արաբոյի Մանվել): Նա համոզված է, որ պատերազմը կանխելու համար Հայաստանին լրջագույն փոփոխություններ են հարկավոր: Մանրամասները` […]

Փոխհրաձգությունները սահմանին կլինեն ավելի մահացու․ քաղաքագետ

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմում Ադրբեջանը հաջողություն ունեցավ, իսկ հայկական կողմից մոտ պարզվեց, թե ինչ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել կոռուպցիան հենց ազգային անվտանգության առումով: Այս մասին նա նշեց այսօր հրավիրված քննարկման ժամանակ: «Չնայած ռազմական գործողությունների վերսկսման աճող վտանգին, այս անգամ ամեն ինչ կլինի այլ: Ցանկացած ռազմական գործողությունների […]

Որտեղ կլինի Սերժ Սարգսյանը 2018-ից հետո․ Հայկական Ժամանակ

2018-ին նախագահի լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանը ցանկանում է Հայաստանի պաշտպանության նախարարը լինել: Դա կլինի երրորդ անգամը նրա կենսագրության մեջ. Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար է եղել 1993-1995 եւ 2000-2007 թվականներին: Շաբաթ օրը Արցախում ունեցած ելույթում Սարգսյանը ուղիղ տեքստով ասել է, որ նման ցանկություն ունի: «…Այս օրերին, երբ քննարկվում է, թե ում պետք է վստահել Հայաստանի […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մարտի 28-ին և լույս 29-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 580 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Պաշտոնանկ են արվել բարձրաստիճան զինվորականներ

Ազերիական ԶԼՄ-ների տվյալներով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է հրավիրել և երկրի նախագահ Իլհամ Ալիևի անունից տեղացրել, որ մի խումբ բարձրաստիճան զինվորականներ պաշտոնանկ են արվել։ Թե ում է ապշերոնյան բռնբապետը պաշտոնանկ արել, դեռ հայտնի չէ։ Հավանաբար այս պաշտոնանկությունները կապված են վերջին շրջանում ադրբեջանական բանակի Արցախի և ՀՀ-ի սահմանին կազմակերպված մի շարք ձախողված դիվերսիաների […]

Հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Արտակ Ռաֆայելյանի մահվան դեպքի առթիվ

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Արտակ Ռաֆայելյանի մահվան դեպքի առթիվ։ 28.03.2017 թվականին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստացել  պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Էդիկի Ռաֆայելյանը: Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, […]

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Մարտի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]

ՊՆ-ում քննարկել են երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցը

Մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայրենիքի պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման ընթացակարգով սահմանված դրույթները, խնդրահարույց հարցերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները: Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել […]

Չարաշահումներ՝ ՊՆ-ում. 3 մեղադրյալ կա

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում արձանագրված խախտումների դեպքի հանգամանքները, մեխանիզմը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որպես մեղադրյալ է ներգրավվել 3 անձ: Նախնական […]

Հակառակորդը շփման գծում օգտագործել է դիպուկահար հրացաններ

Մարտի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:   ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի