13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հարձակվել են զինվորականների վրա․ զոհեր եւ վիրավորներ /տեսանյութ/

Չեչնիայում զինված հարձակում է տեղի ունեցել զինվորականների վրա։ Օգտվելով մառախուղից՝ զինյալները փորձել են ներխուժել զինվորական թաղամաս, սակայն նրանց ժամանակին նկատել են։  Արդյունքում փոխհրաձգություն է սկսվել, կան զոհեր եւ վիրավորներ։ Մանրամասները՝ տեսանյութում

Իրադրությունն առաջնագծում

Մարտի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 350 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Սեյրան Օհանյանի հետ կանցնեն քրեական գործերով. Ժամանակ

Ոչ վաղ անցյալում ՍԵյրան Օհանյանի ոխերիմ թշնամի Սամվել Բաբայանի ազատ արձակումը կալանքից, պաշտպանության նախկին նախարարի համար պւստվի եւ արժանապատվությունից բացի, կարող է արժենալ ազատազրկման։ Պարզվում է, որ Սեյրան Օհանյանը կարող է սերտորեն կապված լինել ԱԱԾ-ի կողմից բացահայտված «Իգլա» զենիթահրթիռային համակարգի Հայաստան տեղափոխելու հետ եւ նա անձնական պատասխանատվություն է զգում ստեղծված իրավիճակի համար։ Ավելին, Սեյրան Օհանյանը […]

ՊՆ «ՈՒՐԱԼ» է վթարի ենթարկվել. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, գրում է Shamshyan.com-ը։ Ժամը 19:00-ի սահմաններում Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի «Հարուրի Ձոր» կոչվող հատվածում բախվել են Volkswagen Golf մակնիշի 35 AM 335 համարանիշի և УРАЛ մակնիշի ՊՆ 55 37 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները կողաշրջվել են, իսկ […]

Վառելիքի յուրացում ՊՆ զորամասից. մեղադրանք է առաջադրվել 6 անձի

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Շիրակում տեղակայված N զարամասից վառելիքի հափշտակությունը։ Մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, այդ թվում նաև՝ զորամասի հրամանատարին: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2016թ. մայիս- օգոստոս  ամիսներին ՀՀ ՊՆ N զորամասից կատարվել է […]

« Արյան մեջ էին ու ես չէի կարողանում օգնել».ապրիլյան պատերազմի հերոսը հուզվեց/տեսանյութ/

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ականի բեկորից գլխի շրջանում վիրավորված և ծանր վիրահատության ենթարկված Դանիել Դավթյանը  օրերս նորից կվիրահատվի: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմի մասնակից Դանիելը: «Աջ աչքս չի շարժվում և ձախակողմյան թուլություն ունեմ: Նորից պետք է վիրահատվեմ, որովհետև իմ ուղեղում դեռ երկու բեկոր կա: Չորս բեկոր է եղել ու երկուսը հանել […]

Ղարաբաղյան կլանում իրենք իրենց մեջ գիտեն. Առավոտ

«Իգլայի» հրթիռներով միայն ինքնաթիռ ու ուղղաթիռ են խփում, հատուկ կոդեր ունի, հասարակ բան չի, էլի։ Այդ սարքը, եթե նշանառությունը սխալ էլ պահես, գնում, կպնում է թիրախին»,- անդրադառնալով Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանը։ Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ Սամվել Բաբայանը ձերբակալվել է Վրաստանից Հայաստան «Իգլա» հրթիռների համալի­րի տեղափոխման […]

Պաշտպանության բանակից հայտնում են

Մարտի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 370 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Գոնե մեկ անգամ այդ տանկի կողքը կանգնեն. Օհանյանը` վարչապետին

Henaran.am-ի թղթակցի այն հարցից, թե վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է հայտարարել , որ ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան շատ դեպքերում չի աշխատել անորակ վառելիքի պատճառով,  այս դեպքում ովքեր են մեղավոր, Սեյրան Օհանյանը մի փոքր  վրդովվեց, ապա հատուկ շեշտադրությամբ  ասաց. «Եթե ցանկություն ունեն այդ  ոլորտում կարգ ու կանոն հաստատել ժամանակակից նորմերին համապատասխան, աշխատանքներ թող անեն:  Ես […]

Հրամանատարին փրկելիս կորցրեց ոտքը. Արմանը վազում է /տեսանյութ/

Առաջին հայացքից հնարավոր չէ կռահել, որ Արման Ավետիսյանը անցել է պատերազմի միջով: Ավելին, ժպտերես ու լավատես երիտասարդը ապրիլյան քառօրյաում կորցրել է ձախ ոտքը: Չի դժգոհում, հպարտ է, ապրել է ու դեռ իրագործելու համար բազմաթիվ ծրագրեր ունի: «Վիրավորվել եմ ապրիլի 2-ին Ջաբրաիլում, երբ դասակիս վիրավոր հրամանատարին էի օգնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Արմանը: «Արդեն քայլում եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի