14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Տարածքների զիջումը խաղաղության գրավական չէ

Դարձյալ Արցախի կարգավիճակի հարցը փորձ է արվում արհեստականորեն դարձնել ընտրական գործընթացի միակ առանցքային խնդիրը: Մտահոգողն այն է, որ տարածքների զիջմամբ Արցախի խնդրի լուծումը ներկայացվում է իբրև բոլոր քաղաքական ուժերի բացահայտ կամ քողարկված նպատակ: Մնում եմ այն միանշանակ համոզմանը, որ Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչման հարցը բնավ Երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների բարեհաջող լուծման անբեկանելի խոչընդոտ չէ. ավելին՝ ռազմական դրությունը որոշ երկրների «հարկադրել է» առավել կազմակերպված ու զարգացած լինել:

Եթե քաղաքական գործիչը, նաև իր խոստովանությամբ, գլուխ չի հանում տնտեսության կառավարումից, դա բնավ չի նշանակում, որ, օրինակ՝ հարկային քաղաքականությունը երկրորդական է: Ողջունում եմ այն կուսակցությունների ծրագրերը, որոնք որևէ դրույթ չեն բովանդակում Արցախի որևէ հատված զիջելու մասին, քանի որ տարածքների զիջումը խաղաղության գրավական չէ: Եթե պնդում եք, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնվի, որ Արցախը ձեռք բերի անկախություն, ապա ինչո՞ւ եք համոզված, որ զիջումները «կմեղմեն» այդ դիրքորոշումը: Կարծում է նախկին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը։ 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ