Գաղտնի են պահում. Ժողովուրդ
2016 թ-ին մայիսի 31-ին իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության նախկին պետ, գեներալ- մայոր Մելսիկ Չիլինգարյանը, վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը, պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական եւ հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը: Գեներալ-մայոր Չիլինգարյանը եւ գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում էին քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արաք կատարելու, այն է` իշխանությունը չարաշահելու մեջ, որը առաջացրել է ծանր հետեւանքներ: ՀՀ քննչական կոմիտեն դեռեւս այն ժամանակ հայտնել էր, որ տվյալներ կան, որ մատակարարված ապրանքի որակը չի համապատասխանում տեխնիկական պահանջներին կամ գինն ինքնարժեքից բարձր է եղել: Նշանակվել էր դատապրանքագիտական փորձաքննություն որպեսզի հասկանալի լիներ, թե չարաշահումներ էօին թույլ տվել ՊՆ պաշտոնյաները: Իսկ ահա Մհեր Պապյանը կասկածվում էր ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ: Օրաթերթը պարզեց, որ վերոնշյալ պաշտոնյաներից գնդապետ Արմեն Մարգարյանի մասով գործը օրերս ուղարկվել է դատարան: Ուշագրավ է, սակայն, որ դատական տեղեկատվական համակարգը ՊՆ գնդապետի մասով գործը գաղտնի է պահում եւ հայտնի չէ, թե ի վերջո, նա ինչ արարք էր կատարել, որի համար ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ձերբակալվեց:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: