05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Պատերազմը շարունակվում է

Ռուս-ուկրաինական պատերազմը թևակոխել է իր 666-րդ օրը: Aljazeera-յի փոխանցմամբ՝ Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոն քաղաքի վրա ռուսական թիրախավորված հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են 9 քաղաքացիներ, որոնցից 4-ը անչափահաս երեխաներ են: Հավելենք, որ Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով գրոհել էր նաև մայրաքաղաք Կիևի, մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովի և մնացած քաղաքների վրա: Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է ռուսական […]

Հնդկական Akash-ն իդեալական համապատասխանում է Բաքվի ԱԹՍ-ների դեմ ՝ Երեւանի կարիքներին

Ակնկալվում է, որ հնդկական Akash զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Հայաստան կսկսվեն մի քանի ամսից, հայտնում է հնդկական ANI լրատվամիջոցը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրին։ «Սպասվում է, որ Հայաստան մատակարարումները կսկսվեն մի քանի ամսից։ Միևնույն ժամանակ, շատ երկրներ, այդ թվում՝ Բրազիլիան, Եգիպտոսը և Ֆիլիպինները, հետաքրքրություն են ցուցաբերել Akash հրթիռային համակարգի նկատմամբ»,- հնդկական լրատվամիջոցներին ասել է աղբյուրը։ […]

Զելենսկի. Ուկրաինայի զինված ուժերը ևս 500,000 զինվորի կարիք ունեն. /Տեսանյութ/

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ցանկանում են մոբիլիզացնել ևս 450,000-500,000 քաղաքացիների: Միաժամանակ նա ընդունել է, որ սա բավականին զգայուն և ծախսատար թեմա է: Ավելի վաղ Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկան BBC-ին տված իր հարցազրույցում նախազգուշացրել է, որ ուկրաինացիները առանց Արևմուտքի հետագա աջակցության գտնվում են մահացու վտանգի տակ: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Աշխարհում ամենահզոր բանակն ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը. Global Firepower

«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է աշխարհում ամենահզոր բանակն ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը։ Հաշվի են առնվել հիմնականում գործող զինվորական անձնակազմի քանակը, զինված ստորաբաժանաումների մարտական առաջադրանքներ կատարելու կարողունակությունը և այլ գործոններ: Ըստ այդմ՝ աղյուսակը գլխավորող 5-յակը ձևավորել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Մեծ Բրիտանիան: Իսկ Թուրքիան, չնայած ռազմական ոլորտում իրականացված և շարունակվող բարեփոխումներին, չի […]

Հայտնաբերվել է ՀԱՄԱՍ գրոհայինների «պատմության մեջ ամենախոշոր» հարձակման թունելը. /Տեսանյութ/

Times of Israel-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակը երեկ հայտարարել է, որ հայտնաբերել է պաղեստինյան ՀԱՄԱՍ գրոհայինների «պատմության մեջ ամենախոշոր» հարձակման թունելը Գազայի հատվածի հյուսիսում՝ Իսրայելի հետ սահմանին գտնվող Էրեզ սահմանակետի մոտ: Այնուամենայնիվ, այն չի մտնում Իսրայելի տարածք: Հայտնել են, որ թունելը հագեցած է կապուղիներով, ջրատար համակարգերով և էլեկտրականությամբ, ինչպես նաև ունի բազմաթիվ ճյուղավորումներ: Իսրայելական ուժերը […]

ԵՄ-ն ամանորյա վերջին փոխանցումը 1.5 մլրդ եվրոյի տեսքով կանի Ուկրաինային. /Տեսանյութ/

UNIAN-ի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Եվրահանձնաժողովը Ուկրաինային կփոխանցի ևս 1,5 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բրյուսելում Եվրոպական խորհրդի երկօրյա նիստի արդյունքներով մամուլի ասուլիսում նշել է, որ համառ աշխատանք է տարվում Ուկրաինայի ֆինանսավորման ուղղությամբ, մասնավորապես, դա վերաբերում է յուրաքանչյուր մասնաբաժնի փոխանցմանը։ «Առաջիկա օրերին մենք կփոխանցենք վերջին 1,5 միլիարդ եվրոն, որը տրամադրվել է […]

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է երկարատև պատերազմի /Տեսանյութ/

Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ վերջին ժամանակներս ժամկետային զինծառայողներն ու պահեստազորայինները զորավարժություններ են անցկացնում՝ հյուսիսային ճակատում պատերազմին պատրաստվելու նպատակով։ Israel News-ը հայտնում է, որ զորավարժություններն անցկացվում են գիշեր-ցերեկ՝ «Հեզբոլլահի» հետ պատերազմի դեպքում մարտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Արևմտյան հետախուզական ծառայություններն այժմ հաշվարկում են, թե որքան ժամանակ կարող է Ուկրաինան դիմանալ առանց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օգնության

CNN-ի հարցախույզին մասնակցած արևմտյան պաշտոնյաներն ու հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները հայտնում են, որ Ուկրաինան առանց դաշնակիցների օգնության կարող է պարտվել Ռուսաստանի հետ պատերազմում մինչև ամառ: ԱՄՆ բարձրաստիճան զինվորականի խոսքերով՝ «Մեզ հետ հաջողության երաշխիք չկա, բայց առանց մեզ նրանք հաստատ կպարտվեն»: Արևմտյան հետախուզական ծառայություններն այժմ հաշվարկում են, թե որքան ժամանակ կարող է Ուկրաինան դիմանալ առանց ԱՄՆ-ի և […]

Հունգարիան դեմ է քվեարկել Եվրոմիության կողմից Ուկրաինային 50 մլրդ եվրո հատկացնելու հերթական օգնությանը. /Տեսանյութ/

Հինգշաբթի Բրյուսելում կայացած քննարկումներից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վետո է դրել Ուկրաինային գումար հատկացնելու որոշման վրա: ԵՄ ղեկավարները հայտարարել են, որ օգնության մասին բանակցությունները կշարունակվեն եկող տարվա սկզբում: BBC-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան ամբողջովին կախված է ԵՄ-ի և ԱՄՆ-ի ֆինանսավորումից: Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռութը, մեկնաբանելով Օրբանի վետոն, հայտնել է, որ իրենք դեռ ժամանակ ունեն և առաջիկա […]

Պատերազմը շարունակվում է. 660-րդ օր

Aljazeera-յի փոխանցմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է և հատուկ ռազմական գործողությունը թևակոխել է իր 660-րդ օրը: Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Ռուսաստանը Օդեսայի հարավային շրջանի վրա գրոհել է 42 անօդաչու թռչող սարքերով և 6 հրթիռներով: Ոկրաինական հակաօդային պաշտպանության համակարգը ոչնչացրել է Իրանում արտադրված անունով ԱԹՍ-ների մեծ մասը, սակայն 11 հոգի վիրավորվել է, վնասվել են մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի