Ֆոսֆորային ռումբերը, չնայած արգելված լինելուն, շարունակում են լայնորեն օգտագործվել. /Տեսանյութ/
Իսրայելը ֆոսֆորային ռումբեր է արձակել Լիբանանի Խիամ քաղաքի վրա: Ըստ Al Jazeera-ի, լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ ավելի քան 60 հրթիռ է արձակել իսրայելական ռազմաբազայի ուղղությամբ՝ ի պատասխան Բեյրութում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդի տեղակալի սպանության: Իսրայելական բանակը հաստատել է Իսրայելի հյուսիսային հատվածի ինտենսիվ գնդակոծության փաստը։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Մանրամասները կից տեսանյութում: