Համաս. Յոթ պատանդ է սպանվել. /Տեսանյութ/
BBC-ի փոխանցմամբ՝ Գազայի հատվածում 7 պատանդներ են սպանվել, ուրբաթ օրը հայտնել է ՀԱՄԱՍ-ը։
Խմբավորումը սպանությունների համար մեղադրում է Իսրայելին և ասում, որ իր զինյալներից «մի շարք» անդամներ նույնպես սպանվել են:
Նշվում է, որ սպանված պատանդների թիվն այժմ կարող է գերազանցել 70-ը։
BBC-ին չի հաջողվել ինքնուրույն ստուգել դա։
Իսրայելից դեռ մեկնաբանություն չկա, իսկ ՀԱՄԱՍ-ը հիմնավոր ապացույցներ չի ներկայացրել։
ՀԱՄԱՍ-ը 253 պատանդ վերցրեց, երբ հոկտեմբերի 7-ին զինված անձինք հարձակում գործեցին հարավային Իսրայելի վրա և սպանեցին մոտ 1200 մարդու:
Իսրայելը պատասխանեց՝ լայնածավալ օդային և ցամաքային արշավ սկսելով ՀԱՄԱՍ-ի ոչնչացման համար:
Ավելի քան 30,000 պաղեստինցի է սպանվել Գազայում, հայտնում է ՀԱՄԱՍ-ի առողջապահության նախարարությունը, իսկ ՄԱԿ-ը նախազգուշացնում է երկրի հյուսիսում սպասվող սովի մասին:
Նոյեմբերին ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել 105 պատանդի՝ Իսրայելի հետ ժամանակավոր զինադադարի համաձայնագրի շրջանակներում՝ 240 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակելու դիմաց:
Իսրայելն ասում է, որ ավելի քան 100 պատանդ դեռևս պահվում է Գազայի հատվածում:
Մանրամասները՝ կից տեսանյութում: