14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ահաբեկչությունից նոր տվյալներ են բացահայտվել. /Տեսանյութ/

Mehr-ի փոխանցմամբ Իրանի հարավում գտնվող Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով 13 օտարերկրյա քաղաքացի է զոհվել: Հիշեցնենք, որ հունվարի 3-ին իրանական Քերման քաղաքում երկու ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցին: ԻԼԻՊ-ը ստանձնել է պայթյունների պատասխանատվությունը: Նշենք, որ գեներալը սպանվել էր 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ […]

Ֆոսֆորային ռումբերը, չնայած արգելված լինելուն, շարունակում են լայնորեն օգտագործվել. /Տեսանյութ/

Իսրայելը ֆոսֆորային ռումբեր է արձակել Լիբանանի Խիամ քաղաքի վրա: Ըստ Al Jazeera-ի, լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ ավելի քան 60 հրթիռ է արձակել իսրայելական ռազմաբազայի ուղղությամբ՝ ի պատասխան Բեյրութում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդի տեղակալի սպանության: Իսրայելական բանակը հաստատել է Իսրայելի հյուսիսային հատվածի ինտենսիվ գնդակոծության փաստը։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Մանրամասները կից տեսանյութում:

Երբ կմեկնարկի 2024թ. ձմեռային զորակոչը

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 8-ին: ՀՀ պաշտպանության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «2024 թվականի հունվարի 8-ին մեկնարկող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչին ընդառաջ՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի […]

Սպանել են վարսավիրների. /Տեսանյութ/

Վեց վարսահարդարներ, ովքեր տեղացիներ չէին, սպանվել են հունվարի 1-ին ուշ երեկոյան Հյուսիսային Վազիրիստան թաղամասում գտնվող իրենց աշխատավայրի մոտ: Երեկ Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ հետաքննում են վեց վարսավիրների սպանությունը ցեղային շրջանում: Reuters-ը նշում է, որը այս տարածքը վաղուց հայտնի է իր զինյալներով: Նրանք ցանկանում են պարտադրել խիստ իսլամական օրենքի իրենց տարբերակը, որը ներառում է տղամարդկանց […]

Նոր տարի, նոր անօդաչուներ. /Տեսանյութ/

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտնում է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պատվիրել է FPV դրոնների առաջին խմբաքանակը։ 2024թ. պետությունը նախատեսում է գնել առնվազն մեկ միլիոն դրոն։ «Կարեւոր է, որ զորքերում առաջին անգամ դրոնների պահանջարկը հստակ հաշվվել եւ ընդհանրացվել է»,- գրել է Ումերովը։ Մանրամասները կից տեսանյութում:

Իսրայելը հայտարարել է, որ պատերազմը Գազայում կշարունակվի ողջ 2024թ. /Տեսանյութ/

Իսրայելական բանակը հայտարարել է, որ պատերազմը Գազայում կշարունակվի 2024 թվականին: Նոր տարվա ուղերձում Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) խոսնակն ասել է, որ զորքերի տեղակայումը ճշգրտվում է «երկարատև մարտերին» նախապատրաստվելու համար: Դանիել Հագարին ասել է, որ որոշ զորքեր, հատկապես պահեստազորայինները, վերախմբավորվելու նպատակով դուրս կբերվեն: «Այդ զորաշարժերը նպատակ ունեն ապահովելու 2024 թվականին պատերազմի պլանավորումն ու նախապատրաստումը»,- ասել է […]

2024 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ նախագահությունն անցնում է Ղազախստանին

2024 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ նախագահությունն անցնում է Ղազախստանի Հանրապետությանը։ ՀԱՊԿ-ը 2024 թվականի համար նախատեսել է յոթ համատեղ զորավարժություն, որոնք տեղի կունենան Ռուսաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում: Հատկանշական է, որ Հայաստանը երկրների ցանկում չկա: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և տասնվեցերորդ լիագումար նիստի ժամանակ: Տասմագամբետովը պարզաբանել է, […]

Նոր զոհեր հրթիռային հարվածների պատճառով. /Տեսանյութ/

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում արդեն 7 զոհ կա, սոցիալական ցանցում գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ «Եվս երեք զոհվածների մարմինները վերջին մի քանի ժամվա ընթացքում դուրս են բերվել Շևչենկովսկի շրջանի պահեստային տարածքի փլատակների տակից։ Մայրաքաղաքի վրա առավոտյան Ռուսաստանի կողմից հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի», – հայտարարել է քաղաքապետը: Նշենք, որ Ռուսաստանը 120-ից ավել հրթիռային […]

Ուկրաինական պատերազմը թևակոխել է իր 674-րդ օրը. /Տեսանյութ/

Ռուս-ուկրաինական պատերազմը կշարունակվի նաև 2024թ-ին: Թեժ պատերազմի երրորդ օրացուցային տարին դեռ ինչ կբերի հակամարտող կողմերին, դժվար է ասել, քանի որ առաջնագիծը վերջին ամիսներին համարյա չի փոխվել: Ուկրաինայի նախագահ Զելենսկին ընդունել է, որ չունի այն հաջողությունը, որը ակնկալում էր: Հիշեցնենք, որ Ռուսաստանը դեռ վերահսկում է Ուկրաինայի տարածքի 18 տոկոսը: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Խուճապ: Հազարավոր պաղեստինցիներ փախչում են /Տեսանյութ/

Bbc-ի փոխանցմամբ՝ 150.000 պաղեստինցիներ ստիպված են լքել կենտրոնական Գազան և փախչել այդտեղից, քանի որ իսրայելական ուժերը գալիս են: Ականատեսների և ՀԱՄԱՍ-ի վկայությամբ՝ թշնամական տանկերը հասել են Բուրեյջի ճամբար: Նշենք, որ Ցախալը ընդլայնել է իր ցամաքային հարձակումները, որպեսզի հարվածի Բուրեյջի, Նուսեյրաթի և Մաղազիի ճամբարներին: Մանրամասները՝ կից տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի