Երբեւէ չհրապարակված տեսանյութ Ապրիլյան պատերազմի քրոնիկոնից. նյարդերից թույլերին՝ չդիտել /տեսանյութ/
Մեկնարկում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որի օժանդակությամբ զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձինք կարող են ընդգրկվել աշխատանքի պետական մարմիններում: «Այդ անձինք լրիվ իրավունք ունեն ոչ միայն հարգվելու և սիրվելու, այլև շարունակելու մասնակից դառնալ մեր հասարական, քաղաքական, տնտեսական կյանքին», – նախագահականում պարգևատրումներից հետո հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա նկատեց՝ նախագահականը ստանձնել է բարոյական պարտավորություն՝ հաշմանդամություն […]
Հայկական բանակի 27-րդ տարեդարձի առթիվ Երկրապահ կամավորականների միության վարչությունը «Հայրենիքի պաշտպան» մեդալով պարգևատրեց 2016-ի ապրիլյան պատերազմի մասնակից, այն ժամանակ ժամկետային զինծառայողներ Հրանտ Սարկիսովին, Շուլի Հակոբյանին, Ռազմիկ Գասպարյանին և Ժորա Աֆրիկյանին: «Հայրենիքի պաշտպան» մեդալի մտահղացումն առաջացել է 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին, երբ մարտական հենակետերում թշնամու դեմ կողք-կողքի կանգնեցին արցախյան ազատամարտի ողջ բեռն իրենց վրա […]
Բանակի կազմավորվան 27-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով քիչ առաջ «Դվին» հյուրանոց է ժամանել նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նրան դիմավորեց եւ ներս հրավիրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Լրագրողների հետ զրույցում նա զինվորներին մազթեց առողջություն հաղթանակ, այլ հարցերի չպատասխանեց: «Առողջություն, հաղթանակ, ոչ մի բանից թող չվախենան, […]
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Աստված պահապան մեր երկրին եւ ժողովրդին, մեր Ազգ-բանակին: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը: «Հաղթանակներ մեր Զինված ուժերին, հպարտ ծառայություն մեր բոլոր զինվորականներին, համբերություն եւ երջանկություն նրանց ընտանիքներին եւ միասնություն մեր ժողովրդին: Պատիվ […]
«Նիկոլը, լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հովանավորյալը, նրա քաղաքականությունն է շարունակում: Չգիտես ինչու՝ ոչ ոք չի հիշում Հայաստանի առաջին նախագահի հանցագործությունների մասին եւ բոլորը կենտրոնացել են մարտի 1-ի գործի վրա, թեպետ Լեւոնը նույնպես պատասխանատու է բնակչության թալանի եւ սպանությունների համար: Նիկոլ Փաշինյանը, լրագրող լինելով, 25 հազար դրամի դիմաց կեղծ հոդվածներ է գրել եւ չի կարող որպես ժողովրդի […]
ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է բանակի խնդիրներին: Նա նշեց, որ բոլորը լծված են արդյունավետ պետության կառուցման գործին: Հետևաբար, դեռ վաղաժամ է ասել, որ 1000 դրամների մասին օրենքը պետք է հանել: Նա ասաց, որ նախկինում էին քննադատում իշխանությունների այդ սիմվոլիկ հարկի համար, քանի որ արդյունավետ չէին ծախսվում գումարները: […]
Արցախի հարցի վերաբերյալ բանակցությունները պետք է պաշտոնական ինչ-որ փաստաթղթի շուրջ վարվեն՝ տարածաշրջանում խաղաղության պայմանագրի շուրջ, որը կճանաչի միջազգային հանրությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններին․ «Այսօր այդ բանակցությունները բանավոր են գնում։ Նրանք, ովքեր խոսում […]
Անցյալ տարվա ընթացքում մենք բավականին մեծ ծավալի ֆինանսներ ենք տրամադրել պարգեւավճարների համար: Այս մասին այսօր, Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հարցին, թե նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, ասում էր, որ բանակից առողջական խնդիրներով շատ են ազատվում, հիմա արդյո՞ք մեծ թիվ են կազմում նման դեպքերը, Տոնոյանը պատասխանեց. «Կառավարության որոշումներով կարգավորվել է […]
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն, նախկին Պ նախարար Լևոն Մնացականյանը այսօր՝ հունվարի 28-ին, եկել էր Եռաբլուր՝ Հայոց բանակի 27-րդ տարեդարձի առթիվ հարգանքի տուրքը մատուցելու զոհված հայորդիների հիշատակին: Հիշեցնենք, Լևոն Մնացականյանը ազատվել էր Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարի պաշտոնից և նշանակվել Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն: Մնացականյանը նեղացած չէ պաշտոնանկությունից. «Միշտ բանակի կողքին ենք: Եթե այս իշխանություններից նեղացած լինեի, այստեղ […]
























