18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Սերժ Սարգսյանի անակնկալն ազատամարտիկներին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Նոր տարվա նախաշեմին, ինչպես նախորդ տարիներին, ազատամարտիկների ընտանիքների համար ծանրոցներ է ուղարկել Արցախ։ Ս. Սարգսյանի այս քայլն անակնկալ է եղել բոլորի համար, չնայած այն հանգամանքին, որ 2018թ. ապրիլյան հայտնի քաղաքական իրադարձություններից հետո էլ Ս. Սարգսյանը շարունակում է աջակցել տարբեր սոցիալական խմբերի։ 168.am-ի տեղեկություններով՝  աղբյուրների փոխանցմամբ՝ ճիշտ է՝ ոչ այն ծավալով, […]

Զինված ուժերի ղեկավար կազմն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին: Այցելուները ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Զինված ուժերի հոգևոր առաջնորդ […]

2018-ին զոհվել է 39 զինծառայող, որից 7-ը՝ հակառակորդի կրակոցից

2018 թվականի ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով: Tert.am-ը, հիմնվելով պաշտոնապես հաստատված տեղեկությունների վրա, հաշվարկ է կատարել, համաձայն որի՝ 2018-ին զինված ուժերում զոհվել է 39 զինծառայող, որից 7-ն է (ընդհանուր զոհերի […]

Շփման գծում իրավիճակը կայուն է. Դավիթ Բաբայան

Արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը կայուն է: Այս մասին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Կրակոցներ կան, բայց քիչ են: Կարելի է ասել՝ իրավիճակը կայուն է: Ինչպես գիտեք, տոնական օրերին մենք կրկնակի զգոնություն ենք ցուցաբերում, եւ Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն վերահսկել իրավիճակը»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Պաշտոնական Բաքուն եկող տարի Երևանից ակնկալում է«Ադրբեջանի օկուպացված տարածքներից զորքերի դուրս բերում». Մամեդյարով

Պաշտոնական Բաքուն եկող տարի Երևանից ակնկալում է«Ադրբեջանի օկուպացված տարածքներից զորքերի դուրս բերում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, տեղեկացնում է Интерфакс-Азербайджан-ը:  ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացն առաջին հերթին հնարավորություններ կբացի ՀՀ-ում տնտեսական աճի համար, նկատել է Էլմար Մամեդյարովը:  Մամեդյարովն ափսոսանքով է նշել, որ երկար տարիներ շարունակվող բանակցությունները արդյունք չեն տվել. «Սակայն ՀՀ-ում կատարված վերջին իրադարձությունները, ինչպես […]

Ժիրայր Սեֆիլյանը տագնապած է`համարձակության կոչ իշխանություններին

«Նախիջևանի դիրքային փոփոխությունները նոր գործընթացի սկիզբ են, որոնք պետք է կանխել:Արցախում ականատես ենք եղել, թե ինչպես է տարիների ընթացքում հակառակորդն իր դիրքերը մոտեցրել, նույն գործընթացը, դժբախտաբար, սկսվել է Նախիջևանում», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սեֆիլյանը` անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչած այն հայտարարություններին, որ 2018 թվականին 11 հեկտար հող Ադրբեջանը Նախիջևանում վերցրել է իր վերահսկողության տակ: «Մեր […]

Կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: Որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչեւ կիսով չափ կրճատելն է եւ սպասարկման ժամկետը երկարացնելը: Որպես արդյունք, ասենք, եթե ԶՈւ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50 […]

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Դեկտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Սա արդեն մանկական հիվանդություն է հիշեցնում

Երեկ ինֆորմացիոն ֆոնը հագեցած էր, և ցանկություն կա անդրադառնալ մի քանի խնդիրների, բայց կանգ առնեմ մեկի վրա, որտեղ ակնհայտ ապատեղեկատվություն է տարածվում բարձրագույն պետական մակարդակով՝ Նախիջևանում Ադրբեջանի կողմից դիրքերը առաջ տալու մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան հանրագրում ասել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Երեկ մեր վարչապետի հարգարժան պաշտոնակատարը հայտարարարեց, որ դիրքային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի