06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանը շարունակում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թալանի քաղաքականությունը. ազատամարտիկ

«Նիկոլը, լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հովանավորյալը, նրա քաղաքականությունն է շարունակում: Չգիտես ինչու՝ ոչ ոք չի հիշում Հայաստանի առաջին նախագահի հանցագործությունների մասին եւ բոլորը կենտրոնացել են մարտի 1-ի գործի վրա, թեպետ Լեւոնը նույնպես  պատասխանատու  է բնակչության թալանի  եւ սպանությունների համար: Նիկոլ Փաշինյանը, լրագրող լինելով, 25 հազար դրամի դիմաց կեղծ հոդվածներ է գրել եւ չի կարող որպես ժողովրդի ներկայացուցիչ ներկայանալ», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ է հնչեցրել «Թալին» ջոկատի հրամանատար, ղարաբաղյան պատերազմի մասնակից Սարգիս Կարապետյանը:

Վերջինս նկատել է, թե Նիկոլ Փաշինյանը շարունակում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թալանի քաղաքականությունը:  Նրա խոսքով՝  ամեն տարի Հայաստանից մոտավորապես 40 մլրդ դրամի հարստություն է դուրս բերվում, դա շարունակվում է, ընդ որում, սրա մասին ոչ ոք չի ցանկանում խոսել:

Հրադադարի ստորագրումից հետո  ավելի քան 3 հազար հայ զինվոր է մահացել, ասել է Կարապետյանը, մասնավորպես ընդգծելով.

«Մեր զինվորների մահվան համար պատասխանատու  է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը նահանջելու հրաման էր տվել, երբ մեր բանակը հաղթական երթով առաջ էր գնում»:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ