18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Եւս 30 նահատակ։ ՊԲ-ն զոհերի անուններ է հրապարակել

Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի ագրեսիան հետ մղելիս զոհված եւս 30 զոհված զինծառայողի անուն է հրապարակել։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Սանոսյան Արտյոմ Սարգիսի, ծնվ. 2001թ. Ղարիբյան Վազգեն Վիգենի, ծնվ. 2002թ. Սարգսյան Աբրահամ Աշոտի, ծնվ. 2001թ. Մարգարյան Սերժիկ Արտակի, ծնվ. 2000թ. Խեմչյան Արտակ Նորիկի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Սարգսյան Էդգար Ռոբերտի, ծնվ. 1988թ. Հայրապետյան Ալեքսանդր Սամվելի, […]

Բարձունքը մերն է, տղերքը չկան

«Արի յոյսի առաւօտ, գթառատ սիրով արի Ու փրկիր մեր երազները յարատեւ կռւի այս դժոխքից…» Նահատակվել է Արցախյան ազատագրական պայքարի եւ Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից, #ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանը (Հրազդանցի Ճուտ), կամավորական Գևորգ Հաջյանը, և #ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկեան» կոմիտեի ներկայացուցիչ Քրիստափոր Արթինը: #ՀաղթելուԵնք ընկերներ, չկասկածի՛ք… Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն /  

Կենաց-մահու կռվում ՝ քաղաքական հաշվարկներով, անձնական սիմպատիայով ․ Հայելի

Պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանից Արցախ շտապեցին պատերազմի երբեմնի հրամանատարներ, գեներալներ, պատերազմի բովով անցած, հաղթանակած նախկին ղեկավաներ եւ այլք իրենց գիտելիքներով, հմտությունով եւ փորձով աջակցելու մեր ընդհանուր հայրենիքին: Սակայն նույնիսկ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը մի կողմ չի դրել նախկինների նկատմամբ իր վրիժառությունը եւ Արայիկ Հարությունյանին սպառնացել է՝ որեւէ մեկին թույլ չտալ խառնվել ռազմը վարելու գործընթացին: […]

Հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները. ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից։ Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ: Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի