18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

«Պատերազմն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում է: Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում». Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրում է․ «Պատերազմն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում է: Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով: Եթե նրա բանակում դեռևս սթափ մտածող զինվորական է մնացել, երևի հասկանում է, որ այդ ուժերի հետ կապված, մեծ հույսեր փայփայել պետք […]

Արցախի ՊՆ–ն հրապարակել է նահատակված 26 զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները 1. Գևորգյան Ռոման Նաիրիի, ծնվ. 2000թ. 2. Մեսրոպյան Մոնթե Հովիկի, ծնվ. 2001թ. 3. Մուրադյան Սուրեն Սարգսի, ծնվ. 2000թ. 4. Խաչատրյան Գեղամ Կարենի, ծնվ. 2001թ. 5. Եղոյան Արտյոմ Արշակի, ծնվ. 1997թ. 6. Յուրդինյան Լևոն Հայկի, ծնվ. 2001թ. 7. Մովսիսյան Սենիկ Արայի, ծնվ. 2001թ. 8. Բադալյան Սամվել Վահագնի, ծնվ. 2000թ. […]

«Տարբեր ուղղություններում, տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են». Տիգրան Աբրահամյան

Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Տարբեր ուղղություններում, տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են։ Իրադրությունը գնահատման տարբեր դրվագներով փոփոխական է։ Հիասթափությունների, անհարկի ոգևորությունների ժամանակ չկա, գլխավոր նպատակը մնում է նույնը՝ բռունցքվել հանուն խնդրի կատարման»։

 Իլհամ Ալիևն ծանր ու բարդ ներքաղաքական ճգնաժամի մեջ է հայտնվել․ Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի դիտարկմամբ՝ Իլհամ Ալիևն Ադրբեջանում ծանր ու բարդ ներքաղաքական ճգնաժամի մեջ է հայտնվել: Նրա դիրքերը թուլացել են և, քանի որ շատ արագ կորցնում է վարկանիշը, փորձում է համախմբել ժողովրդին իր շուրջը և ցույց տալ թե իբր ուժեղ առաջնորդ է: Պատճառն այնինչԱդրբեջանում տիրող համատարած կոռուպցիան է և աղքատությունը. մյուս կողմից էլ իրավիճակը բարդացրել է […]

Ձերբակալված անձը ԱԱԾ-ում ասել է, թե որեւէ զինվոր դիրքը չի լքել ու հեռացել, այլ պարզապես ինքը կարծիք է արտահայտել․ Ժողովուրդ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Եվ, ահա, նա […]

Գիշերն առաջնագծում անցել է կայուն-լարված

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված: Այս մասին ֆեյսբուքի հանրագրում նշել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման»,-ասել է նա։  

Ծանր մարտեր դիվանագիտական ճակատում։ Ինչ կամրագրվի պատերազմից հետո․ Իրատես

Որքան մարտի դաշտում թեժանում են ռազմական գործողությունները, նույնքան բարդանում է դիվանագիտական խողովակներով այս ամենի դեմն առնելը։ Թեեւ հասարակությանը տեսանելի չէ, թե ինչ է քննարկվում պետության ղեկավարների մակարդակով, բայց միայն այն, որ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը 5 անգամ հեռախոսազրույց են ունեցել, ՌԴ տարբեր պաշտոնյաներ այս օրերին հայ գործընկերների հետ ակտիվ քննարկումների մեջ են, փաստում է, […]

Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնով՝ սկանդալային հայտարարություններ է արել․ Հրապարակ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հանդիպել է խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ եւ, մեզ հասած տեղեկություններով, սկանդալային հայտարարություններ արել։ Ասել է, որ հավաստի տեղեկություններ կան, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դավաճանների խումբ է աշխատել, եւ այդ շրջանակն է հրահրել պատերազմը, եւ պատերազմի դաշտում էլ փորձել են պարտություն ապահովել։ Հիշեցրել է պատերազմի երրորդ օրը, մամուլի ասուլիսում իր […]

«Դավաճանների փնտրտուք» է ․մեկը կլինի Վիտալի Բալասանյանը, մյուսը՝ Սեյրան Օհանյանի որդին, երրորդ խումբը ՀՀ նախկին նախագահներն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն են․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը, նրա թիմակիցները երեկվանից վտանգավոր խաղ են սկսել՝ երկրի ներսում դավաճաններ են փնտրում։ Երեկ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ առաջնագծում դավաճաններ են հայտնվել, որոնք կռվողներին ներշնչում են, թե «Նիկոլը հողերը ծախել ա, իզուր եք կռվում»։ Կինը շարունակեց՝ «դավաճաններն այս երկրում տեղ չունեն»։ Թերթի տեղեկությամբ՝ շուտով ռեպրեսիաների ալիք է գնալու՝ Փաշինյանը «սրբազան պատերազմ» եւ վհուկների որս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի