18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Շուշիում ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով արտասահմանցի լրագրող է վիրավորվել․ Արծրուն Հովհաննիսյան

Շուշիում ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով արտասահմանցի լրագրող է վիրավորվել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Էլի վիրավոր լրագրող Շուշիում եկեղեցու մոտ հրետակոծության արդյունքում վիրավորվել է արտասահմանցի լրագրող, նրան տեղափոխել են հիվանդանոց»,– գրել է նա։

Ի՞նչ ես խոսում․․․ ԱԱԾ պետն էլ երևի չուզեցա՞վ էդ մուտիլովկայի տակ մտնի՝ բռնիր-հանիր․ Փաշինյանի նախկին մտերիմը անցնում է կարմիր գծերը

Ա՛յ հիմար, ի՞նչ ես խոսում։ Զինվորը, հրամանատարին թողած, իր մարտական ընկերներին, նրանց արյան վրեժը թողած, սահմանին լսում է ինչ-որ X մարդու բարբաջանքնե՞ր։ ԱԱԾ պետն էլ երևի չուզեցա՞վ էդ մուտիլովկայի տակ մտնի՝ բռնիր-հանիր։ Սաղ մեղավոր են, բայց դու սո՜ւրբ ես։ Նախկին ՔՊ-ական, Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Տիգրան Մազմանյանն է գրառել ֆեյսբուքյան հանրագրում։  

ՊԲ-ն հերքում է՝ հրադադարի պայմանավորվածություն չկա

Հրադադարի վերաբերյալ որևէ հստակ պայմանավորվածություն չկա։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը` հերքելով այսօր սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները։ «Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում»,– նշված է ՊԲ հայտարարության մեջ։

Մարտական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում կդադարեն այսօր երեկոյան. eadaily.com

Մարտական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում կդադարեն այսօր երեկոյան 18։00-ին։ Այս մասին հայտնում է EADaily-ն՝ վկայակոչելով ՀՀ կառավարական իր աղբյուրներին։ «Կողմերն արդեն համաձայնության են եկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ»,-ասել է կայքի աղբյուրը:

Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ու խնդրանքով մեծաքանակ զե՞նք է հասել Հայաստան․ hayeli.am

hayeli.am-ի տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ՀՀ է ժամանել մեծ քանակությամբ զենք: Նշենք՝ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին գտնվում էր Արցախում և նրա կողմից փորձ է արվել հնարավորինս արագ խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Կայքը այս տեղեկությունը փորձել է ճշտել երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, ով այս տեղեկությունը ոչ հերքեց, ո՛չ հաստատեց: Հիշեցնենք, որ սեպտեմբերի […]

«Ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա անսահման լավատես». Զոհվել է հայտնի լուսանկարի տղան

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է համացանցում լայն տարածում գտած լուսանկարի տղան՝ Ալբերտ Հովհաննիսյանը։ «Իմ որդին՝ Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ ողջ աշխարհում և հարազատ դարձավ շատերիդ համար, անմահացավ: Անչափելի ու անհատակ է իմ ու իմ ընտանիքի ցավը: Օրեր շարունակ նրանից որևէ տեղեկություն չունեինք, բայց շատերդ մեր ընտանիքի հետ էիք՝ […]

Սարգիս Գրիգորյան, Արմեն Սիմոնյան, Սիմոն Թորոյան, Գարեգին Թորոսյան, Լևոն Մելքոնյան, Միսակ Պետրոսյան. հակառակորդին ոչնչացրած տղերքը

Ռազմի դաշտում իրենց վարպետությամբ ու հաղթանակի հասնելու վճռականությամբ աչքի են ընկնում նաև մեր  հակատանկային ստորաբաժանումները. ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը անուններ է ներկայացրել։ N զորամասի հակատանկային մարտկոցը հակառակորդի լայնածավալ հարձակման, թեժ մարտերի ու հրետակոծության պայմաններում, հմտորեն կազմակերպելով անվտանգ տեղաշարժերն ու դիրքավորումը, ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ զրահատեխնիկա և կենդանի ուժ` հնարավորություն տալով մեր ստորաբաժանումներին կատարել մարտական խնդիրները: […]

«Իմ քայլը» աշխատավարձից ավելի մեծ ներգրավվածություն ունի հաղթանակների կերտման համար. Ա. Քոչարյանը՝ պատգամավորների աշխատավարձը բանակին փոխանցելու մասին

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք որոշում կա՞, ըստ որի՝ իշխանական խմբակցությունը պատրաստվում է  աշխատավարձի թեկուզ մի հատված տրամադրել Հայաստանի համահայկական հիմնադրամին զինվորների համար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել է, թե  «Իմ քայլը» աշխատավարձից ավելի մեծ ներգրավվածություն ունի  հաղթանակների կերտման հարցում: Նրա խոսքով՝ աշխատավարձը մի փոքր խնդիր է, որն այսպես թե այնպես լուծվում է․ «Աշխատավարձի […]

Ապշելու հերոսություններ ու քաջագործություններ են կատարում կին զինծառայողները. Արծրուն Հովհաննիսյան

Ապշելու բաներ այս պատերազմում շատ եղան ու կլինեն, Facebook-ում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ապշելու հերոսություններ ու քաջագործություններ։ Նման ապշելու և հպարտանալու շարքից է նաև կին զինծառայողների սխրանքները որոնց մասին դեռ կպատմենք», – գրել է Հովհաննիսյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի