18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Պատի՛վ ունեմ․ Արայիկ Հարությունյանը պատասխանել է զոհված հերոսի հորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է արցախա–ադրբեջանական պատերազմի ժամանակ արված հայտնի լուսանկարի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հորը` Արտակ Հովհաննիսյանին։ «Սիրելի՛ Արտակ, պատերազմական այս ծանր օրերին, ցավոք, բոլորիս ուշքն ու միտքը ռազմաճակատն է, դրա համար թույլ տուր որդուդ՝ Ալբերտի, կորստի համար վշտակցությունս ու ցավակցությունս հայտնել հեռակա: Ալբերտին հաջողվել է ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլև […]

Շարունակվող հումանիտար աղետ։ Ադրբեջանի զինուժն իմացել է, որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու նկուղում կանայք, տարեցներ և երեխաններ կան ․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ հայտարարություն է տարածել Ադրբեջանի զինուժի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը հրթիռակոծելու վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանի զինուժն իմացել է, որ եկեղեցու նկուղում կանայք, տարեցներ և երեխաններ կան պատսպարված և հրթիռներն արձակվել են նրանց կյանքից դիտավորությամբ ապօրինի զրկելու ու ավերածություն պատճառելու հանցավոր մտադրությամբ: Հայտարարությունում ասվում է․ Այսօր ադրբեջանական […]

Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, հատկապես ռազմական դրության ժամանակ, հակասում է բոլոր նորմերին, մարդկանց խուճապի է մատնում, բարոյալքում է

Այսօր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի։ Ըստ որոշ տեղեկությունների՝ […]

Նման մասշտաբի մարտական գործողություններում գերի ընկնելը բացառված չէ․ Արծրուն Հովհաննիսյան

Հստակ տեղեկություններ թշնամու մոտ հայտնված ռազմագերիների մասին չկա։ Միևնույն ժամանակ նման մասշտաբի մարտական գործողություններում գերի ընկնելը բացառված չէ։ Գորիսից հայտնում էՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։  

ՊԲ ծառայողը ծառայակիցների շրջանում կեղծ լուրեր է տարածել՝ ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու մասին․ ԱԱԾ

ՊԲ ծառայողը ծառայակիցների շրջանում կեղծ լուրեր է տարածել՝ ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն: ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն. Մ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N […]

Եթե պատերազմից հետո պարզվի, որ մենք տարածքային կորուստ ունենք, ապա դրա ողջ մեղքը բարդվում է ինչ որ ստեփանակերտցու վրա՞

Ինչ ես հասկացա Փաշինյանի վերջին ստատուսից. եթե, Աստված չանի, պատերազմից հետո պարզվի, որ մենք տարածքային կորուստ ունենք, ապա դրա ողջ մեղքը բարդվում է ինչ որ ստեփանակերտցու վրա՞, ով գնացել ու առաջնագծում կռվող զինվորներին հատ-հատ համոզել, տեղ-տեղ հրամայել ա, որ չկռվեն, լքեն դիրքերը, որովհետև «Նիկոլը հողերը հանձնել ա»։ Կներեք, իսկ ո՞նց ա տրվել էտ հրամանը։ Ամեն […]

Շուշիում վիրավորված լրագրողները մի քանիսն են, նրանցից մեկի վիճակը ծանր է

Շուշիում վիրավորված լրագրողները մի քանիսն են, հաղորդում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ «Նրանցից մեկի վիճակը ծանր է, Ստեփանակերտից ստացված նախնական տվյալներով՝ ռուս լրագրողին վիրահատում են», – գրել է Մովսիսյանը։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի