12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՊԵԿ հարկային տեսուչը չարաշահե՞լ է դիրքերը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակցի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի և Տ. Վ.-ի հաղորդման առթիվ: Այսպես, Տ. Վ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր ընկերության կողմից օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունների կատարման ճշտության ստուգման ընթացքում […]

«Գոնե մեկ պոնչիկ անելու, կամ կտցնելու, կամ բլդուղ անելու հնարավորություն ունենամ». Սերգեյ Դանիելյանը` նախագահին/տեսանյութ/

«Ես միշտ եղել եմ շատ իշխանամետ քաղաքացի, նաև ստեղծել եմ կուսակցություն, որը իշխանամետ է, ուզում եմ հանրությանը տեղյակ պահեմ, որ ես շատ լավ գործ եմ արել` գող եմ բռնել»,-այսօր` փետրվարի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց (փոխաբերական արտահայտվեց )դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ): Դերասանը կարողացել է հավատարիմ մնալ իր սկզբունքին և որոշել է իր խոսքով` օգնել […]

Սպանել է հորեղբորը.նոր մանրամասներ Սյունիքի դաժան սպանությունից

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 53-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ. 3 անձ ձերբակալվել է, նրանց թվում նաև՝ տղամարդու եղբոր որդին: 2018թ. փետրվարի 17-ին՝ ժամը 22:30-ին, «Քաջարան ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ տղամարդու դի կա։ Անմիջապես դեպքի վայր է […]

Երեւանում թալանել են դատավորի Porsche Cayenne-ը

Երեւանում, փետրվարի 18-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել 42-ամյա Ավագ Գաբրիելյանը եւ տեղեկացրել, որ փետրվարի 17-ին, ժամը 22։30-ից մինչեւ փետրվարի 18-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում թալանել են իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 96 ՏP 666 համարանիշի ավտոմեքենան։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ավտոմեքենայի վրայից հափշտակել են դիմացի […]

Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցվել է քրական գործ

Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (ծեծ) եի 258-րդ (խուլիգանություն) հոդվածների հատկանիշներով: 118-րդ հոդվածի առաջին մասը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Իսկ 258-րդ հոդվածը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի առավելագույնը […]

Կրակոցներ Դաղստանի եկեղեցու մոտ․ զոհերի թվում հայազգի կին կա /տեսանյութ/

Նախօրեին Դաղստանի Կիզլյար քաղաքում ուղղափառ եկեղեցու մոտ կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով 5 կին է մահացել, կա եւս 5 վիրավոր։ Բարեկենդանի կապակցությամբ եկեղեցու մոտ հավաքվածների ուղղությամբ կրակոցներ արձակողը Կիդերո գյուղի 22-ամյա բնակիչ Հալիլ Հալիլովն է։ Ռուսական մի շարժք լրատվամիջոցներ նշում են, որ նա անցյալ տարի միացել էր Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը  եւ կազմակերպության […]

Ողբերգական դեպք Սյունիքում. դաժան ծեծելով՝ սպանել են ազգականին

Փետրվարի 18-ին, ոստիկանության աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալները իրացնելով, Բագրատաշենի մաքսակետից Հայաստանը լքելու պահին բռնվել են Կապան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Մհեր Մանուչարյանը, 44-ամյա Սասուն Կարապետյանը եւ 34-ամյա Արտաշես Հակոբյանը: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջիններս կասկածվում են փետրվարի 17-ին Քաջարան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 53-ամյա Վալերիկ Մանուչարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու եւ դին այլ տեղ տեղափոխելու մեջ:  Այդ օրը, ժամը […]

Արտակարգ դեպք Գյումրիում. 17-ամյա երիտասարդը ինքնասպանության փորձ է արել

Գյումրիում, փետրվարի 16-ին, ժամը 16:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցից Ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգել են, որ Գյումրի քաղաքի հասցեներից մեկից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երիատասարդ տղայի: Shamshyan.com-ի   փոխանցմամբ, հիվանդանոց է ընդունվել դեղային թունավորում ախտորոշմամբ: Հիվանդանոց ժամանած իրավապահները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 17 տարեկան է, ով ծանր […]

Պահանջում են ազատ արձակել «Դրոյի» գործով ցմահ դատապարտված Արսեն Արծրունուն

Համացանցում  բացվել է էջ.«Ազատություն Արսեն Արծրունուն» անվամբ: Էջի համակիրները պահանջում են անհապաղ ազատ արձակել «Դրոյի» գործով մահապատժի դատապարտված, նախագահի համաներմամբ ցմահ դատապարտյալ ,24 տարի անազատության մեջ գտնվող  56-ամյա Արսեն Արծրունուն: «Արսեն Արծրունին կարող էր ազատության մեջ լինել դեռեւս 2013թ., իսկ այսօր արդեն նա ազատազրկման պայմաններում պայքարում է կյանքի համար: Ազատազրկման ամբողջ ընթացքում նա դրսեւորել է օրինակելի, ուսուցանող վարքագիծ, […]

Դանակահարություն Գեղանիստում

Փետրվարի 16-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 1978 թ. ծնված Արամ Խ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է տանը աշխատելիս: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, Արամ Խ.-ն Գեղանիստ գյուղի Կենտրոնական ճանապարհի միջնամասում, ավտոմեքենաները վարելու և միմյանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի