12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Քարերը վերցնում էին որտեղից պատահի՝ գետնից.Անդրիաս Ղուկասյանի գործով վկա

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով դատավարությունը: Այսօրվա նիստում դատարանը հարցաքննվեց վկա Արտակ Մուրադխանյանին: Վկան նշեց, որ հավաքին միացել է Ազատության […]

Ոստիկանները ծեծել են դատապարտյալին, քանի որ նա չի ընդունել մեղքը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ: ՀՔԾ-ից  հայտնում են, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ. Բ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ քննված քրեական գործով առերես հարցաքննության նպատակով նշված ՔԿՀ-ից տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Տաշիրի […]

«Ատելությունը, բռնությունը, ահաբեկչության քարոզը պետք է լինի քրեորեն պատժելի»/տեսանյութ/

«Ահաբեկչության քարոզը և ֆինանսավորումը միջազգային պրակտիկայում համարվում են քրեորեն պատժելի»,-այսօր՝ փետրվարի 20-ին «Պատասխանատվության քրեականացում. Ահաբեկչության քարոզի կանխարգելո՞ւմ, թե՞ մահակ ընդդիմախոսների գլխին» թեմայով քննարկման ժամանակ  նշեց փաստաբան Արտաշես Խալաթյանը: Հայաստանում նման փոփոխությունը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից.«Ատելությունը, բռնությունը, ահաբեկչության քարոզ իրականացնելը որևէ կերպ չի կարելի ներկայացնել խոսքի ազատության պրիզմայի ներքո»,-ընդգծեց փաստաբանը: Մանրամասները՝ տեսանյութում:

«Իշխանությունները հասկանում եմ, որ ինչ-որ պահի ժողովուրդը կարող է դիմել ավելի ագրեսիվ քայլի»/տեսանյութ/

«Հայաստանում հետևողականորեն բռնությունների և ժողովրդավարական մեխանիզմների թուլացման և ոչնչացման արդյունքում՝ իշխանությունները հասկանում եմ, որ ինչ-որ պահի ժողովուրդը կարող է դիմել ավելի ագրեսիվ քայլի»,-այսօր՝ փետրվարի 20-ին «Պատասխանատվության քրեականացում. Ահաբեկչության քարոզի կանխարգելո՞ւմ, թե՞ մահակ ընդդիմախոսների գլխին» թեմայով քննարկման ժամանակ  հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը: Իոաննիսյանի խոսքով ՝ որոշ քաղաքացիների ագրեսիվ քայլերը կարող են նաև արժանանալ հանրային սատարման: […]

Չի կարելի բացառել, որ Գոռ Վարդանյանին մեղադրանք առաջադրվի. փաստաբան

 Փաստաբան Գևորգ Դավթյանը կարծում է, որ Երևանի ավագանու վերջին սկանդալային նիստին հնչել են ինչ-որ արտահայտություններ, որոնք լսելի չեն եղել: «Այդ պատճառով վիրավորական արտահայտությունները կարող են հանգեցրած լինել այդ միջադեպին: Սակայն քաղաքացիաիրավական պատասխանատվության նախաձեռնությամբ պետք է հանդես գա շահագրգիռ կողմը,այժմ գործ հարուցված է համապատասխան հոդվածներով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։ Նա ընդգծեց, որ տվյալ դեպքում իրենց […]

Գողություն սրճարանից (տեսանյութ,լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող սրճարաններից մեկից գողություն կատարած անձանց ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2018թ. հունվարի 23-ին՝ ժամը 04:45-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են  Երևան քաղաքում գործող սրճարաններից մեկի մուտքի դուռը, ներս մտել […]

Բռնություն է քարոզվել /տեսանյութ/

«ՊՊԾ գնդի գրավումից հետո նրանց աջակիցները 17-18 օր քարոզչություն էին իրականացնում: Ու այդ քարոզչությունը չէր կանոնակարգվում: Եվրոպական կոնվենցիայով բռնության քարոզը բացարձակապես արգելվում է և կան բառեր, որ չի կարելի օգտագործել»,-այսօր՝ փետրվարի 20-ին, «Պատասխանատվության քրեականացում. Ահաբեկչության քարոզի կանխարգելո՞ւմ, թե՞ մահակ ընդդիմախոսների գլխին» թեմայով քննարկման ժամանակ ասաց  միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը: Ղազարյանի խոսքով՝ օրնսդրության մեջ բաց […]

Լրագրողները սատարո՞ւմ էին ահաբեկիչներին

 «Ազատ խոսքը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է բռնության քարոզը»,-այսօր՝ փետրվարի 20-ի, «Պատասխանատվության քրեականացում. Ահաբեկչության քարոզի կանխարգելո՞ւմ, թե՞ մահակ ընդդիմախոսների գլխին» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը: Ղազարյանը ընդգծեց, որ  «Սասնա ծռեր»  խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելու օրերին շատ լրատվամիջոցներ խախտեցին նորմերը և հրապարակեցին ակնհայտ ահաբեկչություն քարոզող նյութեր: Նրա խոսքով՝ ոստիկանների […]

Պարոն Օսիկյանն ունեցել է թերություններ, ինչպես և յուրաքանչյուր աշխատող անձ. նախարար

«Էական տարբերություն կա ՏԻՄ, ավագանու նիստի, կառավարության նիստերի միջև: Ավագանու նիստերը բոլոր երկրները ձգտում են տանել դեպի ավելի բաց և թափանցիկ, իսկ կառավարության նիստերը՝ ավելի փակ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն՝ ի պատասխան հարցին, թե հնարավոր է այն, որ Երևանի քաղաքապետարանն էլ է մտածում լրագրողների մուտքի սահմանափակման մասին, կառավարության դռնփակ նիստերից են […]

«Պահանջում ենք պատժել սրբաբիղծ Աթեշյանին» նախաձեռնությունը դիմելու է Մայր Աթոռին

«Պահանջում ենք պատժել սրբաբիղծ Աթեշյանին» Ֆեյսբուքյան նախաձեռնությունը շարունակում է ստորագրահավաքը: «Խնդրում ենք միանալ ստորագրահավաքին: Դիմում ենք բոլոր նրանց, ովքեր գտնում են, որ Աթեշյանը ժխտելով Մեծ Եղեռնը, սրբապղծում է Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը․․․Քաղաքացիական նախաձեռնությունը Ա․Աթեշյանին կարգալույծ անելու պահանջով դիմում է Մայր Աթոռին․․․»,-ասված է նրանց հայտարարության տեքստի մեջ: Նախաձեռնությունը պատրաստվում է այսօր ստորագրահավաքի արդյունքը ներկայացնել Մայր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի