09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Պարոն Օսիկյանն ունեցել է թերություններ, ինչպես և յուրաքանչյուր աշխատող անձ. նախարար

«Էական տարբերություն կա ՏԻՄ, ավագանու նիստի, կառավարության նիստերի միջև: Ավագանու նիստերը բոլոր երկրները ձգտում են տանել դեպի ավելի բաց և թափանցիկ, իսկ կառավարության նիստերը՝ ավելի փակ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն՝ ի պատասխան հարցին, թե հնարավոր է այն, որ Երևանի քաղաքապետարանն էլ է մտածում լրագրողների մուտքի սահմանափակման մասին, կառավարության դռնփակ նիստերից են օրինակ վերցրել: 

Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի պաշտոնից ազատելուն, ապա նախարարն ասաց. «Պարոն Օսիկյանը շատ նորամուծություններ է արել իր համակարգում, բայց ինչպես և ցանկացած աշխատող մարդ, ունեցել է իր թերությունները. չկա որևէ աշխատող մարդ, որ աշխատի անթերի, այդ թվում և ես: Երբեմն խնդիր ես դնում՝ փոխելու անձին, որովհետև ցանկանում ես նորովի այդ հարցին մոտենալ:  Ժամանակն էր նորովի նայել այդ համակարգին, քայլեր կատարել առաջ»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ