26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Չի կարելի բացառել, որ Գոռ Վարդանյանին մեղադրանք առաջադրվի. փաստաբան

 Փաստաբան Գևորգ Դավթյանը կարծում է, որ Երևանի ավագանու վերջին սկանդալային նիստին հնչել են ինչ-որ արտահայտություններ, որոնք լսելի չեն եղել: «Այդ պատճառով վիրավորական արտահայտությունները կարող են հանգեցրած լինել այդ միջադեպին: Սակայն քաղաքացիաիրավական պատասխանատվության նախաձեռնությամբ պետք է հանդես գա շահագրգիռ կողմը,այժմ գործ հարուցված է համապատասխան հոդվածներով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Նա ընդգծեց, որ տվյալ դեպքում իրենց տուժող համարող ԵԾ անդամները, բնականաբար, ցանկանում են, որ այլ հոդվածներով ևս գործը հարուցվի: Հարցին, թե հնարավոր է, որ քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանին մեղադրանք առաջադրվի, նա ասաց. «Ինչո՞ւ ոչ, հիմա պետք է գնահատել, թե Գոռ Վարդանյանի գործողություններն որքանով էին իրավաչափ կամ ոչ իրավաչափ»:

Փաստաբանն իր դիրքորոշումը հայտնեց նաեւ ծեծի մասին՝ ասելով, որ ծեծելը ենթադրում է  հարվածը, որը չի առաջացնում որոշակի հետեւանքներ: Նրա խոսքով, միջադեպը կարելի էր հարթել առանց ծեծկռտուքի, քանի որ ծեծկռտուքը սկսվեց, երբ ամեն ինչ կարծես թե հանդարտվել էր. «Այստեղ կա ոչ իրավաչափության խնդիր համապատասխան աշխատակիցների կողմից»: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ