12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Բերման է ենթարկվել գողության փորձի կասկածանքով (տեսանյութ)

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, Կենտրոնական բաժնի աշխատակիցների հետ, փետրվարի 19-ին Երևանի Աճառյան փողոցում հայտնաբերել ու գողության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Աղասի Հակոբյանին։ Ոստիկանների տեղեկություններով՝ մայրաքաղաքում ապրող 38-ամյա Հակոբյանը օրեր առաջ բացել է մի տղամարդու մեքենայի դուռը, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով, հեռացել է։  Պարզվել […]

«Պավլիկը քո նման թուրքերին է սատկացրել».թեժ իրավիճակ դատարանում

«Սասնա ծռերի» աջակիցներն այսօր մեղադրող-դատախազ  Պետրոս Պետրոսյանին ուղղված բողոքի ակցիա իրականացրեցին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ Մինչեւ դատական նիստի սկսվելը «Սասնա ծռերի» աջակիցները «Թուրքը դու ես պետրոսիկ»,«Պավլիկը քո նման թուրքերին է սատկացրել», «Թուրքը դու ես ծախված», և այլ մակագրությաբ պաստառներով նստել էին դատական նիստերի դահլիճում: Դատավոր Մեսրոպ Մակյանը  նախազգուշացում հայտարարեց Սասնա ծռերի աջակիցներին, ասելով, […]

Կոստանյանը հեռացավ, երբ Փաշինյանն սկսեց անեկդոտ պատմել

«Մարտի 1-2-ի» իրադարձությունների վերաբերյալ հանձնաժողովը չի լուծարվել: Այս մասին այսօր պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Գևորգ Կոստանյանը: Նա նշեց, որ մարտի 1-ի հարցը լրջագույն հարց է մեր երկրի պատմության ընթացքում: Երբ այս իրադարձությունների մասին ԱԺ հայտարարության տեքստ ընդունելու առաջարկով հանդես եկած «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ցանկացավ այս դեպքերի իրավական գործընթացի մասին […]

70-ամյա տղամարդ է բերման ենթարկվել ոստիկանություն՝ մացառախոզ որսալու կասկածանքով (տեսանյութ, լուսանկարներ)

Փետրվարի 17-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ապօրինի որս կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Աշոտ Ղևոնդյանին։  Իջևանի բնակիչ 70-ամյա Ղևոնդյանի մեքենայում հայտնաբերվել է մորթված մացառախոզ, ինչպես և 16 մմ տրամաչափի փամփուշտներ կրակող, գործարանային համարով որսորդական ողորկափող հրացան, փամփշտատուփ՝ 16 փամփուշտով, դանակ ու սղոց։  Պարզվել է, որ հրացանն ապօրինի է։  Աշոտ Ղևոնդյանը ոստիկաններին հայտնել է, որ մացառախոզը […]

«Մի հաչա, թուրք».դատախազը՝ ապարանցի Պավլիկին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Այսօրվա նիստում հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ դիրքորոշում հայտնելու ժամանակա Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) նշեց. «Ես պաշտպան ունեմ, փառք Աստծու, Արայիկներս, Մուշեղս, մենք մերոնցով էլի։ Եթե ձեզ համար պարտադիր պայման է, որ հանրային պաշտպան ունենանք, ապա, ներեցեք, բայց մեզ պարտադիր մի հատ […]

«Վայ, նանի ջան, էս ի՞նչ եղավ, բա հիմա էդ փողերը ո՞վ է տալու»

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման դրվեց «Ելքի» նախաձեռնած «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։  Փաստաթղթում նշվում է, որ խորհրդարանը խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ՝ «2008 թվականի Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ և […]

Ըստ հաղորդման` ոստիկանը չարաշահել է պաշտոնեական դիրքը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ Մ. Ս.-ի հաղորդման հիման: Այսպես, համաձայն քրեական գործի նյութերի, Դ. Ա.-ն իրացնելու նպատակով խոշոր չափերով ափիոն տեսակի թմրամիջոց է ձեռք բերել, ապա, 27.04.2009թ.-ին այն տեղադրելով տորթի մեջ, ցանկացել է առաքել ՀՀ ԱՆ Գորիս քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին, սակայն […]

Ինչի այդ օրենքները Աստվածաշու՞նչ են, թե՞ Սարյանի կտավներից. բուռն քննարկում ԸՕ-ի շուրջ

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:  «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է հանել ռեյտինգային ընտրակարգը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ Հայաստանում ներկայումս գործող ընտրակարգը որևէ այլ երկրում չկա: «ՀՀԿ-ն պնդում էր, որ եթե մենք չհամաձայնենք այս վարկանիշային տարածքային ցուցակին, ապա իրենք չեն համաձայնվելու […]

Միայն մեկ հնարավորություն տվեք. ցմահ դատապարտյալի ցնցող նամակը

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը բաց նամակով դիմում է հանրությանը: Henaran.am-ը ներկայացնում է նամակն ամբողջությամբ: «Կարծում եմ, արժանի եմ ևս մի հնարավորության: Երբ ճանանչում և հաշտվում ես քեզ հետ, բանտում էլ է ազատություն, առանց այդ շնորհի՝ ազատությունը՝ բանտ: Ես իզուր չսկսեցի այս խոսքերով: Մեր երկրում և ոչ միայն մեր, այլ ողջ նախկին ԽՍՀՄ-ի տարածքի երկրներում, դեռ […]

Թուրքիայի քաղաքացին հեռախոսում Օջալանի նկարն ունենալու համար ձերբակալվել է

Ստամբուլի ոստիկանություն ահազանգ է ստացվել մի քաղաքացու կողմից, ով պնդել է, որ հասարակական տրանսպորտում մեկ այլ քաղաքացու հեռախոսի մեջ նկատել է «Քրդական Բանվորական կուսակցության« (ՔԲԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը: Բացի այդ, վերջինս հաղորդել է ոստիկանությանը, որ տեսել է այդ քաղաքացու՝ Whatsapp հավելվածում «հեղափոխություն» անվամբ խմբում նամակագրությունը: Քաղաքացու ահազանգից հետո ոստիկանությունը կանգնեցրել է ավտոբուսը, որով երթևեկում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի