26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պահանջում են ազատ արձակել «Դրոյի» գործով ցմահ դատապարտված Արսեն Արծրունուն

Համացանցում  բացվել է էջ.«Ազատություն Արսեն Արծրունուն» անվամբ: Էջի համակիրները պահանջում են անհապաղ ազատ արձակել «Դրոյի» գործով մահապատժի դատապարտված, նախագահի համաներմամբ ցմահ դատապարտյալ ,24 տարի անազատության մեջ գտնվող  56-ամյա Արսեն Արծրունուն:

«Արսեն Արծրունին կարող էր ազատության մեջ լինել դեռեւս 2013թ., իսկ այսօր արդեն նա ազատազրկման պայմաններում պայքարում է կյանքի համար: Ազատազրկման ամբողջ ընթացքում նա դրսեւորել է օրինակելի, ուսուցանող վարքագիծ, որի մասին վկայություններ ունեն բազմաթիւ դատապարտյալներ, որոնք նրա հետ եղել են միեւնույն ՔԿՀ-ում»,-նշվում է հայտարարության մեջ:

Արսեն Արծրունին ազատազրկված է 1994-ից Գերագույն դատարանի դատավճռով՝ սպանության պատվեր տալու մեղադրանքով: 2003-ին նախագահի կողմից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման: «Դատարանը չի կարող չիմանալ 1996թ-ին Հայաստանում տիրող քաղաքաքան իրավիճակի մասին և այն, որ այսպես կոչված «Դրո»-ի գործը ուներ քաղաքական ենթատեքստ: Պատահական չէ, որ Թիվ 10 (1996թ) գործի նյութերը ոչնչացվել են, անկախ այն հանգամանքից, որ դեռ 2 հոգի կրում են ցմահ պատիժ»,-նշված է Արծրունու ներկայացուցիչների Վերաքննիչ բողոքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ