05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Գոնե մեկ պոնչիկ անելու, կամ կտցնելու, կամ բլդուղ անելու հնարավորություն ունենամ». Սերգեյ Դանիելյանը` նախագահին/տեսանյութ/

«Ես միշտ եղել եմ շատ իշխանամետ քաղաքացի, նաև ստեղծել եմ կուսակցություն, որը իշխանամետ է, ուզում եմ հանրությանը տեղյակ պահեմ, որ ես շատ լավ գործ եմ արել` գող եմ բռնել»,-այսօր` փետրվարի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց (փոխաբերական արտահայտվեց )դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ):

Դերասանը կարողացել է հավատարիմ մնալ իր սկզբունքին և որոշել է իր խոսքով` օգնել նախագահին և վարչապետին:

Սերգեյ Դանիելյանը պայքարել է օրենքով և պայքարել է ԴԱՀԿ-ի դեմ և հաղթել է:

«Որպես իշխանամետ քաղաքացի միշտ իմ իշխանության կողքն եմ, օգնելու եմ, որ բռնեն գողերին, բայց գողը բռնեցինք լավա, գողը ասեց` ես ղալաթ եմ արել, մորս արև էլ չեմ անի…խնդդիրը նրանում է, որ երբ ես, որպես քաղաքացի չեմ մուծում որևէ տուգանք, ապա գալիս է ԴԱՀԿ-ն ու ինձ պատժում է: Ինձ պատժում են սարսափելիորեն»,-նշեց Սերգեյ Դանիելյանը:

Սերգեյ Դանիելյանը իր երեխայի հացը «գողացողներին» ուզում է պատժել: Նա դիմում է ՀՀ նախագահին և վարչապետին .«Գոնե մեկ պոնչիկ անելու, կամ կտցնելու, կամ բլդուղ անելու հնարավորություն ունենամ»:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ