13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Արթնացեք, հայեր

Հարգելի հայրենակիցներ, սիրելի քույրեր և եղբայրներ։ Հայաստանի և հայ ժողովրդի ազգային, հոգևոր և ավանդական ընտանեկան արժեհամակարգի դեմ չհայտարարված, սակայն տարիներ շարունակ հետևողականորեն իրականացվող պատերազմը մտել է վճռորոշ փուլ: 1991 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությանը միջազգային կառույցների կողմից պարտադրվել ու շարունակվում են պարտադրվել հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր ոլորտներին առնչվող օրենքներ ու նորմեր, որոնք, առաջին հայացքից, […]

Լրագրողները ցանկացան բոյկոտել ԸՕ փոփոխությունների հարցով հատուկ հանձնաժողովի նիստը

ԱԺ-ում մեկնարկել է ԸՕ փոփոխությունների հարցով հատուկ հանձնաժողովի նիստը, որին մասնակցում են խորհրդարանական 4 խմբակցությունների երեքական ներկայացուցիչները։ Քննարկումներին  լրագրողները հնարավորություն ունեն հետեւել միայն սենյակից դուրս միջանցքում տեղադրված էկրանից։ Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ԶԼՄ-ների համար ապահովված չեն աշխատանքային պայմաններ, ինչի պատճառով ԶԼՄ-ները որոշեցին բոյկոտել նիստը։ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը փորձեց բանակցել […]

Ոչ ներկա եմ եղել, ոչ էլ ականատես. Ռոստոմյանը հերքում է, ոստիկանությունը՝ պնդում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը պնդում է, որ ներկա չի եղել հուլիսի 2-ին Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապված միջադեպին: «Ձեր ասած միջադեպին ոչ ներկա եմ եղել, ոչ էլ ականատես», – կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա: Ռոստոմյանի խոսքով՝ ինքը  ճանաչում է տուժողին, սակայն իր ներկայությամբ որևէ խնդիր չի եղել: Հրաչյա Ռոստոմյանը հրաժարվեց ասել, […]

Ո՞ր տարբերակը կընտրի Ռո­բերտ Քոչարյանը. Ժամանակ

Հատուկ քննչակաՆ ծառայությունը տեղեկություն է տարածել, որ Մարտի 1-ի գործով քննչական խումբը մե­ղադրանք է առաջադրել պաշտպա­նության նախկին Նախարար Միքայել Հարությունյանին՝ սահմանադրական կարգը տապալելու, ապօրինի ռազ­մական դրություն հաստատելու, բա­նակը ներքին գործընթացների մեջ ներգրավելու համար: Այս տեղեկությունը առանց վարանելու հնարավոր է որակել սենսացիոն՝ մի շարք պատճառներով: Առանցքայինն այստեղ, անշուշտ, ոչ թե Միքայել Հարությունյանն է ինքնին, այլ այն, […]

Թիմի մի անդամին շարքից հանելը չի կարող կասեցնել ողջ գործընթացը. ՀՔԾ պետ

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստից առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, լրագրողների հարցերին պատասխանելիս, ասաց, որ Սեյրան Օհանյանը մարտի 1-ի գործով հարցաքննվել է որպես վկա: Դիտարկմանը, որ Սեյրան Օհանյանը եղել է Միքայել Հարությունյանի անմիջական ենթական և հիմա, երբ զինված ուժերի նախկին ղեկավարին այդպիսի լուրջ մեղադրանք է առաջադրվել, ինչպե՞ս կարող է Սեյրան Օհանյանը տեղյակ չլինել այդ ամենից, և […]

«Սաղ կռիսներին հերթով բռնելու է ու սատկացնի». Հրապարակ

Մեր շենքի պահակը գոհ դեմքով հեռուստացույց է նայում՝ Հ1-ի լուրերը, եւ ձեռքերը շփելով ասում է․ «Տեսա՞ր քանի հոգի է էսօր բռնել մեր Նիկոլը։ Այ սենց՝ սաղ կռիսներին հերթով բռնելու է ու սատկացնի»։ Միանգամայն հասկանալի է մարդու հրճվանքը՝ վերջապես արդարադատության սուրը հանել են պատյանից եւ կիրառում են նրանց դեմ, ովքեր այդ սուրը տնօրինում էին ըստ նպատակահարմարության, […]

Ո՞վ է հաջորդը. Հրապարակ

Իրավապահները ծանրաբեռնված աշխատում են՝ սկանդալային բացահայտումներ, ձերբակալություններ։ Երեկ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց 2008-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, հետախուզում հայտարարվեց եւ խափանման միջոց ընտրվեց կալանքը։ Մեր տեղեկություններով, «սեւ-մութ ամպեր» են կուտակվում նաեւ նախկին ռեժիմի մեկ այլ կարկառուն ներկայացուցչի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխին։ Երեկ նրան հրավիրել են ԱԱԾ եւ մի քանի ժամ պահել այնտեղ։ Հնարավոր […]

Հիասթափված եւ խիստ վրդովված, Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

-Հիասթափված և խիստ վրդոված- Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Այսօր բավականին հասթափված և վրդոված եմ մեր Վարչապետի թեժ գծի անարդյունավետ աշխատանքից և Վարչապետի ապարատին կից գործող մի շարք գերատեսչությունների աշխատանքային գործունեությունից, քանզի հեռախոսահամարներին չպատասխանելով,որոշներն էլ խնդիրը գցելով մյուս կառույցի պատասխանատվության տակ, դեռևս չեն գիտակցել իրենց օրենքով վերապահված լիազորություններն ու վերասկողական գործընթացը: Ցավում եմ, որ այն […]

Ի՞նչ է որոշվել «Սպայկա»-ի եւ մյուսների մասով

Հուլիսի 3-ին, հարուցված քրեական գործերի շրջանակներում, Պետական եկամուտների կոմիտեի ՊԵԿ հետաքննության, օպերատիվ հետախուզության վարչությունների և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ խուզարկություններ են կատարել «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ի, «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի և վերջիններիս հետ որոշակի փոխկապակցվածություն ունցեցող «Սպայկա» ՍՊԸ-ի գործունեության հասցեներում: Ավելի վաղ՝ 2018 թվականի հունիսի 22-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի խոշոր և […]

Կալանավորումը՝ որպես խափանման միջոց

Մարտի 1-ի գործով հետախուզվող նախկին Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը կալանավորվել է: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից: Ինչպես արդեն տեղեկացվել է, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի