13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Եթե գիշերային ակումբում ոստիկանի հանդիպեք, չզարմանաք

Օրերս ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում գիշերային ժամերին գործող զվարճանքի վայրերում։ Միջոցառումների նպատակը ոչ թե այդ հաստատություններում զվարճացողներին անհանգստություն պատճառելն է, այլ ժամանցի վայրերի աշխատանքի օրինականությունը պարզելն ու պատասխանատուներին հորդորելը, որ գործունեությունը իրականացնեն՝ չխախտելով համակեցության կանոնները։ Միջոցառումների ընթացքում, եթե հաճախորդների ժամանցը խանգարվել է, ապա ոստիկանությունը հայցում է նրանց ներողամտությունը, իսկ զվարճանքի վայրերի պատասխանատուներին էլ հորդորում […]

Վերաքննիչ դատարանը նախագահ ունի

Հուլիսի 2-ին Բարձրագույն դատական խորհուրդն ամբողջ կազմով հանդիպեց ՀՀ  վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին՝ քննարկելու վարչական արդարադատության զարգացմանն առնչվող հարցեր: Իր գործունեության տասը տարիների ընթացքում վարչական արդարադատությունը շոշափելի առաջընթաց գրանցելով հանդերձ ունի բազում չլուծված խնդիրներ, որոնց անդրադարձավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։ Համոզմունք հայտնվեց, որ վերաքննիչ դատարանները պետք է դառնան քաղաքականություն թելադրող դատարաններ, քանի որ հենց այս […]

Ես կմիջնորդեմ, որպեսզի իրավապահ մարմինները լրացուցիչ զբաղվեն այդ գործերով. Փաշինյանը՝ զոհված զինծառայողների ծնողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները: Մասնավորապես, նրանք ներկայացրել են քրեական գործերի քննության և դատավարությունների հետ կապված իրենց տեսակետները, այն հանգամանքները, որոնք ըստ նրանց, կարող են  գործերի բացահայտման հիմքեր հանդիսանալ ու որոնք նախկինում իրավապահ մարմինների կողմից ինչ-ինչ պատճառներով չեն […]

Ազգային փոքրամասնությունների պահանջը՝ ընդգրկվել ԸՕ բարեփոխումների հանձնաժողովում

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն այսօր քննարկել է  ազգային փոքրամասնությունների հետ կապված ԸՕ կարգավորումները: Հանդիպմանը ներկա Ասորական ֆեդերացիայի նախագահ Մելինե Գասպարյանը առաջարկել հանձնաժողովում ընդգրկել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին  կամ հանձնաժողովին առընթեր ստեղծել շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ: Ի պատասխան  հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասել է, որ Ընտրական օրենսգրքի շահագրգիռ կողմը բոլորն են: Նա նշել է, […]

Դոն Պիպոյին կալանավորելու որոշումը բողոքարկվել է

Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի՝ նույն ինքը Արթուր Ասատրյանի նկատմամբ կալանավորումն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, սակայն դեռևս դատական նիստի օր նշանակված չէ: Այս մասին հայտնել է Արթուր Ասատրյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը: Նշենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել է հունիսի 19-ին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ, ըստ պաշտպանի, Ասատրյանին առաջադրված մեղադրանքն անհիմն […]

6 զինվորական ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 6 զինվորական՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, դրանց կատարմանն օժանդակելու կասկածանքով։ Եվս երկու հոգու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել ՀՀ զինված ուժերի առանձին ստորաբաժանումներում առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու […]

Երկրորդ քրեական գործն է հարուցվել Սերժ Սարգսյանի եղբոր, նրա որդու և դստեր նկատմամբ

29.06.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը, որի համաձայն` պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանը, նրա որդին և դուստրը` Նարեկ և Անի Սարգսյանները, կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ […]

Նոր Հայաստանում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 100-րդ հոբելյանի և դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:  Վարչապետը շնորհավորել է դատախազության գործող և պաշտոնաթող բոլոր  աշխատողներին տոնական օրվա կապակցությամբ և նշել. «Որևէ մեկը չի կարող ժխտել, որ իր գոյության ողջ ընթացքում դատախազությունն առանցքային դերակատարում է ունեցել հանցավորության դեմ պայքարի գործում: Կարելի է պատկերացնել, […]

Ինչի՞ վրա է ծախսել Քննչական կոմիտեի «վերջին» միլիոնն Աղվան Հովսեփյանը

Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը նախքան հրաժարականի դիմում ներկայացնելը 2 առևտրային գործարք է կնքել` ծախսելով վերջին միլիոնը: Ընդ որում` այդ գործարքները կնքվել են մեկ անձից կատարվող գնումների միջոցով` առանց մրցույթների։ Ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 25-ին պայմանագիր է կնքել «Մագաս Ինվեստ» ընկերության հետ՝ ոչ ավել, ոչ պակաս, 1 մլն դրամի չափով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի