13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Իմ երեխեքին ձերբակալել են, թող ինձ էլ ձերբակալեն. Բողոքի ակցիան ավարտվեց

Կարբի գյուղի բնակիչների բողոքի ակցիան ՀՀ գլխավոր դատախազության մոտ ավարտվեց: Եղբայրներ Օգսեն եւ Գուրգեն Նազարեթյանների կալանավորման դեմ բողոքող Կարբի գյուղի բնակիչները, դատախազության հավաստիացումներից հետո, որ գործն իրենց ուշադրության կենտրոնում կլինի եւ մանրամասն կքննվի, ժամանակավորապես դադարեցրին ակցիան: Նշենք, որ Օգսեն եւ Գուրգեն Նազարեթյաններին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով՝ մայիսի 27-ին գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ կապված: […]

Թմրանյութ՝ բանանի մեջ

Հունիսի 28-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի տեսակցությունների տրամադրման և հանձնունքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Վ.-ի անվամբ քաղաքացի Տ. Ս.-ի կողմից բերված հանձնունքը: Զննության արդյունքում երկու բանանի միջից հայտնաբերել և առգրավել են թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված «B 8» գրառմամբ 4 դեղահաբ: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական […]

Որքա՞ն վնաս է հասցվել Մանվել Գրիգորյանի հայրական տանը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ Արմավիրի մարզում արձանագրված գողության և գողության փորձի դեպքերի առթիվ: Հաշվի առնելով ԶԼՄ-ների հետաքրքրությունը նշված դեպքերի վերաբերյալ՝ տեղեկացնում ենք, որ 2018թ. հունիսի 28-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ հունիսի 15-ի ժամը 13.00-ից մինչև հունիսի 28-ի ժամը 11.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տան չբնակեցված լինելու […]

Դոն Պիպոյին առաջադրված մեղադրանքն անհիմն է

Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի՝ նույն ինքը Արթուր Ասատրյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը գտնում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է և պետք է պատկան մարմինները քննարկեն ու ուշադրություն դարձնեն այս քրեական գործով բոլոր հանգամանքներին՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական, և ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անհիմն կալանքի տակ գտնվող Ասատրյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ: Այդ մասին […]

Քաղբանտարկյալներին գրավով ազատ արձակելը բարոյական չէ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանը ասաց, որ քաղբանտարկյալներին գրավով ազատ արձակելը ոչ միայն վիրավորական է, այլ նաեւ անբարոյական, և ավելացրեց, որ նրանք  պետք է ազատ արձակվեն ոչ թե գրավի դիմաց, այլ գոնե ստորագրությամբ:  «Դա անարդարացի է եւ անհավասար: Այն խուլիգանները, որոնք անչափահասի են ծեծում՝ ազատ են արձակվում նույնիսկ առանց ստորագրության, […]

Գողություն՝ Մանվել Գրիգորյանի հայրական տնից

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի Արշալույս գյուղում գտնվող հայրական տնից գողություն է կատարվել: Ինչպես տեղեկացնում են  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հունիսի 28-ին` ժամը 15:30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին մի կնոջից ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում, օգտվելով առանձնատանը մարդկանց բացակայությունից, անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են պատուհանի ճաղավանդակը եւ մուտք […]

«Սասնա ծռեր»-ի անդամ Արամ Հակոբյանը դատական նիստին չի ներկայացել

Այսօր դատական նիստին չի ներկայացել Սասնա Ծռեր խմբի անդամ Արամ Հակոբյանը։ Նրան  առավոտյան տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։ Դատարանին բժշկակական կենտրոնից գրություն էր ուղարկվել, նշված, որ նա առողջական խնդիրներ ունի, մասնավորապես գլխուղեղի հետ կապված։ Արամ Հակոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը անազատության մեջ գտնվելու ընթացքում ուղեղի երկու կաթված է ստացել և միջնորդեց […]

Եթե չեք հավատում, հարցրեք ԱԱԾ-ի նշանակած բերդի պետի տեղակալին. կալանավորները՝ վարչապետին

Նուբարաշեն ՔԿՀ մի խումբ կալանավորներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակ են փոխանցել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին ու խնդրել հրապարակել այն: Նամակում կալանավորները հայտնում են, որ ազատազրկված անձանցից տարբեր պատրվակներով պարբերաբար խոշոր չափի գումար է շորթվում (յուրաքանչյուր խցից՝ 300-600 հազար դրամ), որի մի մասը փոխանցվում է ՔԿՀ ղեկավարությանը, մի մասն էլ՝ նրանց […]

Իրականում բոլորովին այլ խնդիր է լուծվում. Հրապարակ

Հասարակության բոլոր շերտե­րում շատ դրական են վերա­բերվում նոր իշխանությունների կոռուպցիոն բացահայտումներին: «Պիտի մաքրվեր էս ամենը»՝ գտնում են անգամ նախկին իշխա­նավորներից ոմանք: «Սակայն մեկ այլ խնդիր էլ կա, եւ դա գրեթե միշտ է եղել: Գործը հարուց­վում է, հաղորդագրությունը՝ տարածվում, սա­կայն դա այլեւս շարունակություն չի ունենում: Եթե փնտրեք, շատ հազվագյուտ հաղորդագրու­թյուններ կգտնեք գործերի կարճման մասին: Ասել է […]

Ի՞նչ կա «Ֆլեշ»-ի Բարսեղի տակ. Իրատես

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ, ամենայն հավանականությամբ, իրենց տերերի համար ցանկա­լին որպես կատարված փաստ ներկայացնելով, իրա­կանությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակում հայտնի գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի հիմնադիր-նւսխագահ Բարսեղ Բեգլարյանի ընկերու­թյան առնչությամբ: Մասնավորապես, ըստ այդ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների, Բարսեղ Բեգլարյանի ընկերության տնօրենին իբր հունիսի 27-ին «բերման են ենթարկել», վերջինս էլ իրեն ուղղված բոլոր հարցերին պատասխա­նել է. «Ես ոչինչ չգիտեմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի