11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Իրականում բոլորովին այլ խնդիր է լուծվում. Հրապարակ

Հասարակության բոլոր շերտե­րում շատ դրական են վերա­բերվում նոր իշխանությունների կոռուպցիոն բացահայտումներին:

«Պիտի մաքրվեր էս ամենը»՝ գտնում են անգամ նախկին իշխա­նավորներից ոմանք: «Սակայն մեկ այլ խնդիր էլ կա, եւ դա գրեթե միշտ է եղել: Գործը հարուց­վում է, հաղորդագրությունը՝ տարածվում, սա­կայն դա այլեւս շարունակություն չի ունենում: Եթե փնտրեք, շատ հազվագյուտ հաղորդագրու­թյուններ կգտնեք գործերի կարճման մասին: Ասել է թե՝ շոուն ապահովվում է, հասարակու­թյան էյֆորիան՝ նույնպես, քննությունը գնում է, պարզվում է՝ փողերի «ծագումը» կամ օրինական է, կամ հանցանք չկա, եւ գործը կարճվում է, բայց շատ քչերն են իմանում այդ մասին, ընդ որում՝ շատ դեպքերում արդեն կատարվածն այլեւս չի էլ հետաքրքրում հանրությանը: Այնպես որ, մի բա­ցառեք, որ այսօր բավականին աղմուկ հանած գործերի քննության ընթացքում պարզվի, որ «ապօրինի հարստացումն» ու շորթումն այնքան էլ պատկերացրածի չափ չէին, եւ իրականում բոլորովին այլ խնդիր էր լուծվում»,- ասաց թերթի զրուցակիցը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ