27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Գողություն՝ Մանվել Գրիգորյանի հայրական տնից

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի Արշալույս գյուղում գտնվող հայրական տնից գողություն է կատարվել:

Ինչպես տեղեկացնում են  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հունիսի 28-ին` ժամը 15:30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին մի կնոջից ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում, օգտվելով առանձնատանը մարդկանց բացակայությունից, անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են պատուհանի ճաղավանդակը եւ մուտք գործել Մանվել Գրիգորյանի հայրական տուն, խառնել անկողինները, դարակները, իրերը:

Գողության դեպքի նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ