01 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

«Սասնա ծռեր»-ի անդամ Արամ Հակոբյանը դատական նիստին չի ներկայացել

Այսօր դատական նիստին չի ներկայացել Սասնա Ծռեր խմբի անդամ Արամ Հակոբյանը։ Նրան  առավոտյան տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։ Դատարանին բժշկակական կենտրոնից գրություն էր ուղարկվել, նշված, որ նա առողջական խնդիրներ ունի, մասնավորապես գլխուղեղի հետ կապված։

Արամ Հակոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը անազատության մեջ գտնվելու ընթացքում ուղեղի երկու կաթված է ստացել և միջնորդեց նիստը հետաձգել։

Դատախազ Հակոբ Ենոքյանը առարկեց նիստը հետաձգելու դեմ, նշելով, որ դատարան ներկայացվել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ Արամ հակոբյանի առողջության հետ կապված։

Դատավոր Արշակ Վարդանյանը դատական նիստը հետաձգեց մեկ շաբաթով։

Հիշեցնենք, որ Արամ Հակոբյանի խափանման միջոցը կալանքը երկու շաբաթ առաջ փոխվել էր և նա այժմ ազատության մեջ է։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ