02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ազգային փոքրամասնությունների պահանջը՝ ընդգրկվել ԸՕ բարեփոխումների հանձնաժողովում

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն այսօր քննարկել է  ազգային փոքրամասնությունների հետ կապված ԸՕ կարգավորումները:

Հանդիպմանը ներկա Ասորական ֆեդերացիայի նախագահ Մելինե Գասպարյանը առաջարկել հանձնաժողովում ընդգրկել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին  կամ հանձնաժողովին առընթեր ստեղծել շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ:

Ի պատասխան  հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասել է, որ Ընտրական օրենսգրքի շահագրգիռ կողմը բոլորն են: Նա նշել է, որ տարբեր ուղղություններով՝  ՏԻՄ, ազգային փոքրամասնություններ, հաշմանդամություն ունեցող մարդիկ և այլն, քննարկումների ժամանակ հրավիրվում են շահագրգիռ կազմակերպությունները, իսկ հանձնաժողովն ամփոփում է այդ քննարկումները:

Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովն էլ նշել է,  որ  Հայաստանում ազգային փոքրամասնությունները միշտ իրենց լավ են զգացել եւ որեւէ խտրականության չեն ենթարկվել:  «Ես դա ընդունում եմ իմ անձի վրա», -նշել է նաեւ: Քրդական ազգային խորհրդի նախագահն ասել է, որ քրդական համայնքի ներկայացուցիչները գորոծղ խորհրդարանում բարձրացրել են համայանքին առնչվող տարբեր հարցեր՝ մշակույթից մինչեւ կրթություն ու լեզվի պահպանություն:

Նա առաջարկել է, որ ազգային փոքրամասնությունները խորհրդարան գնան իշխանական կուսակցության մանդատով: «Մենք մեր հարցրեը բարձրացնում ենք իշխանության մակարդակով,  որ լուծում ստանան, ազգային փոքրամասնության ներկայացուցիչը չպետք է լինի ըննդդիմադիր: Պետք է սահմանել, որ հենց իշխանությանն է տրվում այդ տեղերը »,-ասել է նա: Դանիել Իոանսիյանն արձագանքել է. «Սահմանադրությանը չի բռնի, օրինակ ազգային փոքրամասնության մի ներկայացուցիչ էլ ուզում է, որ ընդդիմությունն ընտրվի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ