24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ է հաջորդը. Հրապարակ

Իրավապահները ծանրաբեռնված աշխատում են՝ սկանդալային բացահայտումներ, ձերբակալություններ։ Երեկ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց 2008-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, հետախուզում հայտարարվեց եւ խափանման միջոց ընտրվեց կալանքը։ Մեր տեղեկություններով, «սեւ-մութ ամպեր» են կուտակվում նաեւ նախկին ռեժիմի մեկ այլ կարկառուն ներկայացուցչի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխին։ Երեկ նրան հրավիրել են ԱԱԾ եւ մի քանի ժամ պահել այնտեղ։ Հնարավոր է նրա նկատմամբ եւս քրեական գործ հարուցվի։ Այն կարող է առնչվել գողական աշխարհում հայտնի Արտյոմ Կանեւսկոյի՝ Արմեն Կանեւսկոյի եղբորը։

Հիշեցնենք, որ նա եղբոր մահից հետո տեղափոխվեց Հայաստան եւ վերջին տարիներին դուրս չի մեկնել, քանի որ նրա նկատմամբ քրեական գործեր կան հարուցված։ Մասնավորապես, ասում են, որ Ռուսաստանում նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել սպանության մեղադրանքով եւ դիմել են ՀՀ իշխանություններին՝ նրա արտահանձնման խնդրով, սակայն մերժվել են։ Օրեր առաջ նրան ԱԱԾ-ն ձերբակալեց, եւ տան խուզարկությամբ, մեր տեղեկություններով, հայտնաբերվել է կեղծ անձնագիր՝ տրամադրված Էջմիածնի անձնագրային բաժնի կողմից։ Այսինքն՝ Կանեւսկոյին այլ անձի տվյալներով փաստաթուղթ են տվել։

Դրա հետքերով կատարված քննության արդյունքում պարզվել է, որ մեծ թվով անձինք են մասնակցել այս կեղծիքին՝ կեղծ տեղեկանք տրամադրած գյուղապետը, կեղծ տվյալներ լրացրած բաժինը, անձնագրային ծառայության պետ Մնացական Բիչախչյանը եւ, վերջապես՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով տեղյակ է եղել այս գործարքից եւ, ըստ ամենայնի, հրահանգը ստացել Սերժ Սարգսյանից։ Մեր տեղեկություններով, ԱԱԾ-ն հիմնովին զբաղվում է այս գործով, եւ չի բացառվում, որ մեղադրանք առաջադրվի նաեւ Վովա Գասպարյանին։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ