11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայտարարություն` Նարեկ Մալյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու փորձի մասին

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչի կողմից մեզ տեղեկացվել է, որ Ն.Մալյանի դեմ երեք մեղադրանքներով հանցագործության մասին հաղորդում է տրվել ՀՀ պետական ծառայող, դատապարտված մարդասպան Մհեր Ենոքյանի տիկնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից: Հաշվի առնելով առաջացած հանրային հետաքրքրությունը, գտնելով, որ այդ հաղորդումը պարզապես նպատակ ունի կասեցնելու Ն.Մալյանի գործունեությունը՝ մարդասպան Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործընթացի կապակցությամբ հանրային իրազեկման մասով, ստորև […]

«Քաղբանտարկյալ» տերմինը չի տարածվում Մանվել Գրիգորյանի և Ռոբերտ Քոչարյանի վրա․ Իգիթյան

Իրենց պաշտպանյալներին քաղբանտարկյալ որակելով՝ պաշտպանները վնասում են նրանց, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը` անդրադառնալով Մանվել Գրիգորյանի պաշտպանի կողմից իր պաշտպանյալին քաղբանտարկյալ որակելուն։ «Պաշտպանյալին որպես քաղբանտարկյալ ներկայացնելը և ամբողջ պաշտպանությունը դրա վրա կառուցելը՝ առաջին հերթին վնասում է պաշտպանյալին», – նշեց նա։ Պատգամավորն ընդգծեց, եթե 2008-ին քաղբանտարկյալի համար հստակ սահմանում չկար, ապա […]

Հաջողություն մաղթեք ինձ. Արմեն Գեւորգյանը՝ լրագրողներին

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ստացել է դատախազության վերաքննիչ  բողոքը և այսօր պատրաստվում է առարկել ներկայացված բողոքի դեմ։ Այս մասին այսօր Վերաքննիչ  քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Անդրադառնալով մամուլում հրապարակված այն  տեղեկություններին՝ համաձայն որոնց Արմեն Գեւորգյանը 2008 թվականին հայտնի գաղտնի շտաբի անդամ է եղել, որը գործում էր Բաղրամյան 26-ում, Գեւորգյանը պատասխանեց. «Ես սովորություն […]

Տպավորություն կա, որ գաղտնալսման գործը մարսվեց, բայց դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններից․ Մարուքյան

Տպավորություն կա, որ գաղտնալսման գործը մարսվեց գնաց, ուրեմն իմացեք չի մարսվել, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններից։ Պատահական չէր, որ ԱԺ նախագահից հետաքրքրվեցի, թե արդյոք մենք էս խորհրդարանում պատրաստվում ենք կանչել ու լսել մարդկանց, հասկանանք՝ ինչ դատավորներ են զանգում ու ո՞ւր են զանգում, ինչի՞ համար են […]

Անդրանիկ Մանուկյանը դատի է տվել Արման Բաբաջանյանին

Ուկրաինայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ ԱԺ ամբիոնից իր հասցեն հնչեցրած հայտարարությունների համար։ Այս մասին հայտնել է Անդրանիկ Մանուկյանը՝ զրպարտանք որակելով իր հասցեին հնչեցված արտահայտությունները. «Ես արդեն պայմանավորվածություն ունեմ հեղինակավոր իրավաբանական ընկերության հետ և պատրաստվում եմ դատական գործընթաց սկսել այդ պատգամավորի դեմ: […]

Զարուհի Փոստանջյանը միջնորդել է ստորագրությամբ ազատ արձակել Արմեն Բիլյանին

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստին այսօր Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց, որպեսզի ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանի խափանման միջոց կալանքը փոխվի ստորագրությամբ: Այս գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանն իր դիրքորոշումն հայտնեց Բիլյանի ազատ արձակման վերաբերյալ ասելով, որ նա հանցանք չի գործել. «Արմեն Բիլյանն այս ազգին պիտանի մարդ է: Նա հանցագործ […]

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 3-րդ բողոքն են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվում է ընթանալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ երրորդ […]

Մերժվեց դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդությունը

Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ պաշտպանական խմբի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը։ «Պատճառաբանվեց, որ Արամ Օրբելյանի հետ դատավոր Արթուր Մկրտչյանի կապերն այնքան մտերիմ չեն, որ դա ազդի իր անաչառության վրա», – լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ Հիշեցնենք, որ այսօր պաշտպանական խումբը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին։ «Ինքնաբացարկի […]

Պայքարի այլ տարբերակներ կան, հրապարակներ կան, մարդու տան մոտ են բողոքում, որ մյուսներին չխանգարեն. Հայկ Սարգսյանի հորդորը

Հունվարի 11-ից վերսկսվել են բողոքի ակցիաները՝ ուղղված ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու դեմ։ Հիշեցնենք, որ դեռևս նախորդ ամսվա վերջին, երբ դատարանը գրավի դիմաց փոխեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, Էջմիածինում տեղի ունեցավ բողոքի ակցիա, որի մասնակիցները պնդում էին, որ դատարանը սխալ որոշում, է կայացրել, և Մանվել Գրիգորյանը պետք է շարունակի մնալ […]

Մենք՝ Աղաջանովների ընտանիքս, դիմելու ենք դատարան՝ պետական պաշտոնյայից պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպանություն

Սպանված Իոսիֆ Աղաջանովայի քույրը՝ Ելենա Աղաջանովան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես պարզապես ապշած եմ բոլոր այն մեկնաբանություններից, որոնք այսօր կատարել է իր մամուլի ասուլիսի ժամանակ Պետական վերահսկողության ծառայության լրատվական ստորաբաժանման ղեկավար Զարուհի Մեջլումյանը։ Հաշվի առնելով վերոնշյալ անձի կողմից արված հայտարարությունները հայտնում եմ՝ 1. մենք՝ Աղաջանովների ընտանիքս, դիմելու ենք դատարան՝ պետական պաշտոնյայից պահանջելով պատվի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի