23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անդրանիկ Մանուկյանը դատի է տվել Արման Բաբաջանյանին

Ուկրաինայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ ԱԺ ամբիոնից իր հասցեն հնչեցրած հայտարարությունների համար։ Այս մասին հայտնել է Անդրանիկ Մանուկյանը՝ զրպարտանք որակելով իր հասցեին հնչեցված արտահայտությունները.

«Ես արդեն պայմանավորվածություն ունեմ հեղինակավոր իրավաբանական ընկերության հետ և պատրաստվում եմ դատական գործընթաց սկսել այդ պատգամավորի դեմ: Նրա մեղադրանքները հայտարարություններ են հանցագործության մասին և պահանջում եմ, որպեսզի նա ապացուցի իր հայտարարությունների իսկությունը, եթե ապացուցի ուրեմն ես պատասխան կտամ օրենքի ողջ խստությամբ, եթե ոչ՝ ապա այդ պատգամավոր կոչվածը պետք է պատասխան տա՝ ԱԺ-ի բարձրագույն ամբիոնը օգտագործելով զպարտանք տարածելու համար»,- ասաց Մանուկյանը։ Պատասխանելով Արման Բաբաջանյանի հայտարարությանը, թե Անդրանիկ Մանուկյանի դեսպան եղած ժամանակ վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները, նախկին դեսպանը հակադարձեց.

«Իմ օրոք հայ-ուկրաինական հարաբերությունները ամենևին չեն վատացել, դրանք վատացան այն ժամանակ, երբ 2014թ. մարտի 27-ին ՀՀ-ն դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող և Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձևին:

Դրանից հետո Ադրբեջանը մեծ ռեսուրսներով հրահրում էր ուկրաինական մամուլը, որպեսզի հայերին դարձնեն դավաճան և վտարեներկրից: Ինձանից շուրջ մեկ ամիս մեծ ջանքեր պահանջվեցին այդ հարցերը կարգավորելու համար և ամենակարևորը որևէ հայ չտուժեց:

Դրանք զուտ պետական հարաբերություններ են: Կարո՞ղ է այդ պատգամավոր կոչվածը կանխեց այդ գործընթացները»,- նշեց Մանուկյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 16-ին, խորհրդարանում պատգամավոր Արման Բաբաջանյանը նշել էր, որ Անդրանիկ Մանուկյանը սպասարկել է ռուսական շահերը, համագործակցել քրեական տարրերի հետ, նրա օրոք վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները: Ինչպես նաև հայտարարեց, որ վերջինս հնդկահավերի ֆերմա ունի Ուկրաինայում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ