08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Մերժվեց դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդությունը

Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ պաշտպանական խմբի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը։

«Պատճառաբանվեց, որ Արամ Օրբելյանի հետ դատավոր Արթուր Մկրտչյանի կապերն այնքան մտերիմ չեն, որ դա ազդի իր անաչառության վրա», – լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ այսօր պաշտպանական խումբը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին։

«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել՝ հիմք ընդունելով նախագահող դատավորի ու իմ, իր ընտանիքի ու իմ միջև առկա որոշակի կապը», – լրագրողներին ասել է Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը, ինչպես նաև ՀՔԾ քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը կքննվի վաղը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ