17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 3-րդ բողոքն են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվում է ընթանալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։

Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ երրորդ բողոքն են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ:

«Չի բացառվում, որ այդ բողոքում ներառվի նաև 18-րդ հոդվածը, որը սահմանում է, թե ով է քաղբանտարկյալը», – ասաց նա:

Արամ Օրբելյանը նշեց, որ հայկական դատական ատյաններում Քոչարյանի` քաղբանտարկյալ լինելու հարցը չի քննարկվում:
«Այստեղ ցույց ենք տալիս իրավական խախտումները, որը մշակման փուլում է: ՄԻԵԴ դիմելը կախված չէ միայն այսօրվա դատական նիստի արդյունքից, որը, իհարկե, կարևոր է, բայց հաշվի է առնվելու նաև ընթացքը», – ընդգծեց Ռ. Քոչարյանի փաստաբանը։
 
Ա. Օրբելյանը նաև տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը դիտարկում է Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր իրավաբանների և իրավաբանական կառույցների դիրքորոշումները ևս ներառել բողոքում։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ