11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մանվել Գրիգորյանի Արցախում գտնվելու մասին՝ սուտ է

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մանվել Գրիգորյանի Արցախում գտնվելու մասին՝ սուտ է։ Վերջին անգամ տեսել եմ նրան երեկ ժամը 23։35 րոպեին և հեռախոսով խոսել եմ այսօր առավոտյան ժամը 9։30 սահմաններում։ Հերթական սադրիչ սուտը կրկին չաշխատեց։ Առհասարակ, եթե ուզում ես բռնածդ գործը ստացվի, պիտի ճիշտ լինես, ոչ թե կլյաուզնիկ»։  

Փաստաբանի մեքենայի վրա թքողը պետք է ձերբակալվի եւ օրենքի ողջ խստությամբ պատժվի․ Ստեփան Դանիելյան

Եթե փաստաբանի մեքենայի վրա թքողը չձերբակալվի եւ օրենքի ողջ խստությամբ չպատժվի, ապա դա նշանակում է, որ ապրիլին տեղի ունեցած գործընթացը ոչ թե իշխանափոխություն էր, այլ ակցիա ընդդեմ պետականության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Պետությունը եւ օրենքը նույնական հասկացություններ են: Եթե չկա օրենք, չկա եւ պետություն: Դատական պրոցեսը պետության հիմնաքարային […]

ՀՔԾ-ն Ռոբերտ քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել

Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը: «ՀՔԾ-ն Ռոբերտ քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել»,- ասաց նա:  

Այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է. Վիկտոր Սողոմոնյան

Հարցազրույց ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։ Պարոն Սողոմոնյան, հունվարի 10-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը քննող դատավորը ինքնաբացարկ հայտարարեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը։ Կարծում եմ՝ նախօրեին տեղի ունեցածը պետք է դիտարկել և մեկնաբանել ոչ թե առանձին դատական գործընթացի կամ առանձին դատավորի կայացրած որոշման, այլ ավելի լայն համատեքստում։ Խոսքս […]

Բացառիկ կադրեր՝ Մհեր Ենոքյանի կատարած սպանությունից․ Նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ է տրվում չդիտել 18+ (տեսանյութ)

NEWSPRESS.am-ն արդեն գրել է, որ նոր կառավարությունը որոշել է ազատ արձակել Հայաստանի պատմության ամենաաղմկահարույց գործով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին։ Նարեկ Մայլյանը մեզ է տրամադրել կադրեր, որտեղ երևում են, թե ինչ դաժանությամբ է Մհեր Ենոքյանն սպանել 19-ամյա Իոսիֆ Աղաջանովին։ Կադրերի հրապարակմանը դեմ չեն եղել նաև սպանվողի ծնողները։ Նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ է տրվում չդիտել։   Հիշեցնենք, որ Ենոքյանը, […]

ԱԺ դահլիճը նախատեսված է բացառապես ԱԺ նիստերի և լսումների համար․ Մարուքյանը՝ «Իմ քայլը» խմբակցությանը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է Լրատվամիջոցներից տեղեկացա, որ քաղաքական մեծամասնությունը երեկ խորհրդարանում խմբակցության նիստ է անցկացրել։ Կարելի է ենթադրել, որ մեր նորընտիր գործընկերները մեծ դահլիճ են փնտրել և այս անգամ կանգ են առել ԱԺ դահլիճի վրա։ Հիշեցման կարգով միայն՝ ԱԺ դահլիճը նախատեսված է բացառապես Ազգային ժողովի նիստերի և ԱԺ […]

Նաիրի Հունանյանը պետք է ազատ արձակվի. Փաստաբան Արա Ղարագյոզյան

Մհեր Ենոքյանը պետք է Ներում ստանա և վերջ։ Նա պետք է ազատ արձակվի և ցմահ դատապարտյալների հիմնախնդիրները պետք է լուծվեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Ղարագյոզյանը:   Փաստաբանի գրառման տակ քննարկում է ծավալվել, որի ընթացքում վերջինս կարծիք է հայտնել, որ պետք է նաև ազատ արձակվի Նաիրի Հունանյանը. «Միանշանակ պետք է ազատ […]

Ժամանակը կգա՝ շատ բաներ կպատմեմ, բայց այժմ դրա ժամանակը չէ. Արմեն Գևորգյան

Վերաքննիչ դատարանում այսօր պետք է տեղի ունենար ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։ Սակայն դատական նիստը չկայացավ: Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ դատական նիստը չի կայացել, քանի որ պաշտպանական կողմը Դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը չէր ստացել։ «Վերջին օրերի ընթացքում մենք չեն ստացել բողոքի օրինակը և հնարավորություն չենք ունեցել նաև […]

Եթե դատապարտյալը չի ընդունում իր մեղքը, ապա չի կարող խոսք լինել ներման մասին

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խնդրում եմ մեկ բան հաշվի առնել. Ներում շնորհում են մեղավորին, ինչի հիմքում մեղքի խոստովանությունն է, ապաշխարումը, տուժող կողմի հետ համաձայնության ձեռք բերումը` փաստացի հաշտությունը: Իսկ անմեղին արդարացնում են` վերացնելով դատակ սխալն ու վերականգնելով արդարությունը: Եթե դատապարտյալը չի ընդունում իր մեղքը և պնդում է, որ ազատազրկման է դատախարտվել դատական […]

700 Սասուն էլ գան՝ չեն կարող վիճարկել Մարտի 1-ի զանգվածային անկարգությունների փաստը. Վահագն Հարությունյան /տեսանյութ/

«Մարտի մեկի» գործով  քննչական խմբի նախկին ղեկավար, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի դեմ ցուցմունք է տվել նաև «Մարտի մեկի» գործով դատապարտված Արամ Բարեղամյանը: Ըստ գործի նյութերի՝ Մարտի մեկի իրադարձություններին նրա մասնակցությունը պարզելու համար Վահագն Հարությունյանը ենթադրյալ բռնություն է գործադրել Բարեղամյանի նկատմամբ: Հենց այս ցուցմուքն էլ դրված է Հարությունյանին առնչվող երկու նոր մեղադրանքներից մեկի հիմքում: NEWS.am-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի