23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է. Վիկտոր Սողոմոնյան

Հարցազրույց ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։

Պարոն Սողոմոնյան, հունվարի 10-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը քննող դատավորը ինքնաբացարկ հայտարարեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը։

Հիշենք նախագահի հրատապ կալանավորմանը լծված դատարանի գիշերային նիստերը ու համադրենք դրանք երեկոյան 18։30–ին տուն շտապող քննիչի ու նիստը 12 օրով հետաձգող և, ըստ էության, արդարադատություն իրականացնելուց խուսափող դատավորի գործելակերպի հետ։ Հիշենք երկու գաղտնալսումների խայտառակ բովանդակությունը, ինչը, ի դեպ, արդեն լի ու լի բավարար է նախագահ Քոչարյանին քաղբանտարկյալ հայատարարելու համար։ Հիշենք վարչապետի՝ դատավորներին ողղված կոշտ սպառնալիքները, որոնց հնչեցումը «պատահականորեն» զուգադիպում էր նախագահ Քոչարյանի կալանքի գործով դատական նիստերի ժամանակահատվածներին։ Հիշենք, որ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց դատավորների վարկանիշային ցանկում մինուս 12 ցուցանիշ ունեցող վախեցած դատավորի որոշումը և վերացրեց մեկ այլ որոշում, որ կայացված էր վարկանիշային աղյուսակը գլխավորող հեղինակավոր դատավորի կողմից։ Հիշենք Արշակ Կարապետյանի՝ վարչապետի խորհրդական նշանակվելը, ՀՔԾ ղեկավարի իրականության հետ աղերսներ չունեցող «մեղադրական» հայտարարությունների շարանը, Նիկոլ Փաշինյանի ու այլ պաշտոնյաների՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված մերկապարանոց մեղադրանքները, որոնք մանիպուլյատիվ կերպով ներկայացվում էին որպես վերջին ատյանի ճշմարտություն։ Վերստին մատնանշենք ընդհանուր առմամբ «Մարտի 1-ի» գործի ամբողջ այս տխրահռչակ «նոր դրվագը», որը, ինչպես մի հարցազրույցում ասաց նախագահ Քոչարյանը, պարզապես իրավաբանական աղբ է իրենից ներկայացնում, ուրիշ ոչինչ։

Կրկնեմ՝ տեղի ունեցողի ընդհանուր տրամաբանությունն ու նպատակն այքան պարզ է արդեն, խոսակցական լեզվով ասած՝ արդեն այնքան է «վառվել», որ, կարծում եմ, նույնիսկ այս պրիմիտիվ ներկայացման սցենարի հեղինակներն էլ դրան չեն հավատում։ Այնպես որ՝ իմ կարծիքով երեկվա իրադարձությունն ընդամենը մի դրվագ էր այս նույն խաղում, ուրիշ ոչինչ։

Դուք օգտագործեցիք «քաղբանտարկյալ» եզրույթը։ Կարծում եք՝ այն կարո՞ղ է կիրառվել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ։

Այո, միանշանակ։ Ընդհանրապես, դեկտեմբերի 28-ի դատական նիստի զավեշտալի պատճառով 12 օրով հետաձգումից հետո հրապարակային դաշտում նախագահ Քոչարյանի վերաբերյալ ավելի ու ավելի հաճախ է սկսել հնչել այդ ձևակերպումը։ Դա կարծես վերջին կաթիլը դարձավ շատերի համար, ովքեր դեռ հույս ունեին, թե տեղի ունեցողը կարող է իրավական հարթության մեջ տեղավորվել։ Եվ թող որևէ մեկին չթվա, թե «քաղբանտարկյալ» եզրույթի օգտագործումը իրողությունների կամայական մեկնաբանություն է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կամ համակիրների կողմից, բացարձակապես։ Ուզում եմ հիշեցնել այդ եզրույթի ԵԽԽՎ սահմանումներից ընդամենը մեկը, համաձայն որի, քաղբանտարկյալ է համարվում այն անձը, որի ձերբակալությունը կամ կալանավորումը այնպիսի դատական գործընթացի արդյունք է, որը հստակ անարդար է և կապված է իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ։

Քիչ առաջ իմ կողմից ներկայացված փաստերի համադրությունը հենց դրա մասին է վկայում՝ այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։ Ի դեպ, դա շատ լավ են հասկանում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։ Բազմաթիվ ազդակներ ունեմ եզրակացնելու համար, որ մեր հիմնական արտաքին քաղաքական գործընկերները արդեն հստակ համապատասխան եզրահանգումներ են արել և ձևակերպել են իրենց մոտեցումները Քոչարյանի գործի վերաբերյալ հենց այս տրամա¬բանության լույսի ներքո։ Վստահ եմ՝ ժամանակի հետ մեր իշխանությունները կհամոզվեն դրանում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ