25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ռուս-ուկրաինական պատերազմ. հիմնական իրադարձություններ, օր 843 /Տեսանյութ/

Դոնեցկի արևելյան շրջանի Նովա Պոլտավկա գյուղի վրա ռուսական հարձակման հետևանքով յոթ մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու երիտասարդներ, հայտնում է շրջանային դատախազությունը։ Զելենսկին կրկին հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինա ուղարկվող ռազմական օգնության ներկայիս մակարդակը բավարար չէ ռուսական ուժերի դեմ Կիևի հաղթանակն ապահովելու համար։ Տասնյակ երկրներ Շվեյցարիայում խաղաղության կառուցման երկօրյա գագաթնաժողովից հետո պաշտպանեցին Ուկրաինայի տարածքային […]

Հունական առափնյա պահակախումբը միգրանտներին ծովն է նետել  /Տեսանյութ/

Հունաստանի առափնյա պահպանությունը երեք տարվա ընթացքում պատճառ է դարձել Միջերկրական ծովում տասնյակ միգրանտների մահվան, պնդում են ականատեսները: Վերջին 9 զոհերը ավելի քան 40 մարդկանցից են, ովքեր ենթադրաբար զոհվել են Հունաստանի տարածքային ջրերից բռնի դուրս բերվելոցւ կամ հունական կղզիներ հասնելուց հետո ծով նետվելու հետևանքով, պարզել է BBC-ի վերլուծությունը: Հունաստանի առափնյա պահպանությունը BBC-ի հետաքննությանը հայտնել է, որ […]

Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են խմելու ջրից, թույլ չեն տվել լողանալ և փոխել հագուստը

Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցող Էլիս Էդվարդսին, որտեղ շեշտել է Ադրբեջանի կառավարության կողմից խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին: Դիմումը ներկայացնում ենք ստորեւ. «Ադրբեջանում կալանավորված քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը հունիսի 13-ին հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի […]

Ուժեղացված հսկողություն «Ֆազի» հոգեհանգստին. սպանությունը դեռևս չի բացահայտվել. Ժողովուրդ

Երեկ իրավապահ համակարգին հրահանգված է եղել ուժեղացված հսկողություն սահմանել բոլորին հայտնի՝ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որտեղ կայացել է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» հոգեհանգիստը։ Իրավապահ համակարգը քրեական հետախուզության ողջ կազմով եկեղեցին շրջափակած ու հսկողության տակ է առած եղել։ Այս ամենի պատճառներից մեկն այն է, որ սպանությունից անցել է 3 օր եւ այն բացահայտված չէ։ […]

Փաշինյանը վարձահատույց եղավ Ռուբիկ Մխիթարյանին, ով «փուռը» տվեց իր երեք գործընկերներին. Հրապարակ

Ժողովրդավարության մասին հորջորջող մեծաբերան ՔՊ-ականներն ամեն օր ապացուցում են, թե ինչ բռնապետության են վերածել Հայաստանը, եւ ինչ ստրկական մթնոլորտ է տիրում հենց իշխանական թիմում` ինչպես են կուրորեն ենթարկվում մի անձի կամքին, կատարում այդ մեկ անձի որոշումները, անգամ եթե դրանք քրեորեն պատժելի որոշումներ են եւ հենց իրենց դեմ են ուղղված։ Երեկ ՔՊ-ն 70 կողմ ձայնով Վճռաբեկ […]

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետհաշվարկը տրված է

Երեկվա իրադարձություններին հետևելով, փաստենք, որ տրվել էր խաղաղ ցուցարարների, լրագրողների վրա լուսաձայնային և հնարավոր է՝ բեկորային նռնակներ նետելու, այսպիսով՝ արյուն թափելու հրաման։ Ըստ երևույթին՝ նպատակը երկուսն էր՝ ապահովել Փաշինյանի ու ՔՊ-ական պատգամավորների ելքը ԱԺ շենքից և երկրորդ՝ արյուն թափելով վախեցնել քաղաքացիներին, որ մի կողմ փախչեն, տուն գնան ու այլևս չմիանան Շարժմանը, գրում է Սեւակ Հակոբյանը: […]

Ձերբակալվել է Աշոտ երկաթը

Երեկ Բաղրամյանում տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանները ի թիվս 30 հոգու ձերբակալել են նաև ազատամարդիկ Աշոտ Մինասյանին՝ Աշոտ երկաթին։ Այս մասին «Հրապարակին» տեղեկացրեց փաստաբան, «5 իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյան։ Մինասյանը ձերբակալվել է զանգվածային անկարգությանը վերաբերող քրեական գործի շրջանակներում։

Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ, նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ. Փաշինյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ, նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ»,- ասաց նա։ Փաշինյանի խոսքով՝ ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որ հարձակում գործեն ԱԺ-ի վրա։ […]

Նրանք ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին

Այսօրվա խայտառակ միջադեպի առթիվ ես չեմ պատրաստվում որևէ կեղծավոր կամ առավել ևս սուտ բան ասել։ Ես ներկա եմ եղել, եղել եմ բախման կիզակետերից մեկում, շատ բան տեսել եմ իմ աչքերով, շատ բան լսել եմ իմ ականջներով, անձամբ իմ նկատմամբ ոստիկանները ուժ չեն կիրառել, ինձ չեն հարվածել, նույնիսկ եղել են հարգալից։ Ես էլ փորձել եմ ուժերիս […]

Ոստիկանության փոխարեն Հայաստանում սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ. «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը վճռականորեն դատապարտում է նախօրեին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում անզեն ցուցարարների հանդեպ կիրառված անհամաչափ բիրտ ուժը, այդ թվում` հատուկ միջոցների կիրառումը, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել, ընդհուպ` անդամահատվել են: «Առանձնակի դատապարտում ենք մեր գործընկեր Աբրահամ Գասպարյանի հանդեպ անմարդկային խոշտանգումն ու պահանջում պարզել ու պատժել մեղավորներին: Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն արժանի է առանձնակի դատապարտման` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի