25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ադրբեջանցի զինվոր է անցել Հայաստանի սահման՝ Վայոց ձորի հատվածից: Նրան ձերբակալել են

Alphanews.am-ը գրում է․ Տեղեկություններ էին տարածվել, որ ադրբեջանցի զինվոր է անցել Հայաստանի սահման՝ Վայոց ձորի (Արենի) հատվածից: Նրան ձերբակալել են։ Ադրբեջանի ՊՆ-ը հաստաստել է շրջանառվող լուրերը ու հայտնել՝ երեկ՝ հունիսի 9-ին Նախիջևանի Սադարակ շրջանի ուղղությամբ անհայտ պայմաններում անհետ կորել է շարքային Ջեյհուն Հուսեյնովը։ ՀՀ ՊՆ-ից և ԱԱԾ-ից որևէ այս պահին պաշտոնական որևէ մեկնաբանություն չկա։  

Գինու փառատոնի վայրում դանակահարություն է տեղի ունեցել․ կա սպանված և վիրավոր

NEWS.am-ի տեղեկություններով՝ Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցում, որտեղ անցկացվում է Գինու փառատոնը, դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա սպանված։ Տեղեկության առնչությամբ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ Երևանի կենտրոնում շաբաթ և կիրակի դանակահարությունների դեպքեր են գրանցվել։ «Դանակահարության երկու դեպք է գրանցվել, մեկը՝ նախօրեին, մյուսը՝ երեկ։ Նախօրեի դանակահարության հետևանքով կա մեկ տուժած։ Դեպքի առնչությամբ վարույթ է […]

Ոստիկանները տնային կալանքի տակ գտնվող անձին չեն ուղեցում ԲԿ, պատճառաբանելով, որ միտինգներով ծանրաբեռնված են. Փաստաբան

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ոստիկանները հրաժարվում են տնային կալանքի տակ գտնվող անձին ուղեցել բժշկական կենտրոն, պատճառաբանելով, որ միտինգներով պայմանավորված ծանրաբեռնված են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: «Ոստիկանության համար անձի առողջական վիճակը որևէ նշանակություն չունի, կարևորը միտինգի վայրում գտնվել է»,- հավելել է նա:  

Զինված ոստիկանները ստուգում են դեպի Երևան երթևեկող մեքենաները

Oragir.News-ի տեղեկություններով ՆԳՆ ոստիկանության պարեկային աշխատակիցներն ուժեղացված ծառայություն են իրականացնում Երևանից Ջերմուկ ընկած ավտոճանապարհին։ Ըստ լուրերի՝ ոստիկանները ստուգումներ են իրականացնում մայրաքաղաքից Ջերմուկ և հակառակ ուղղություններով ընթացող ավտոմեքենաներում։ Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ իր մեքենան նույնպես զննել են, բայց որևէ պատճառ չեն նշել. «Ամեն կիլոմետրի վրա զինված ոստիկաններ են կանգնած, ատոմեքենաների խցիկներն են ստուգում»։ […]

4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. Ժողովուրդ

ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ եւ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող 2 բնակարան բազմաբնակարան շենքում։ Բնակարաններից մեկը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում եւ ձեռք է բերված 2021 թվականին, 2-րդ բնակարանը ձեռք է բերել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2015 […]

Ցույցերն առավել դաժանորեն ցրած ոստիկաններին կոչումներ են տալիս․ Հրապարակ

Ոմանց զարմացնում է, թե ինչու են որոշ ոստիկաններ պահանջվածից ավելի վայրագություն ցուցաբերում ցուցարարների նկատմամբ: Ոստիկանական համակարգից մեզ բացատրեցին, որ դա շատ պարզ բացատրություն ունի` ծառայողական առաջխաղացումների, պարգեւներ եւ կոչումներ շնորհելու ժամանակ ուսումնասիրում են հանրահավաքները ցրելու կադրերը եւ առավել դաժանություն դրսեւորած ոստիկաններին առաջ են քաշում, կոչումներ տալիս: Ընդ որում, պարտադիր չէ, որ թափուր հաստիք լինի` եթե […]

Գերմանիան ցանկանում է վերականգնել պարտադիր զինծառայությունը /Տեսանյութ/

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Բունդեսթագում ունեցած ելույթի ժամանակ կոչ է արել երկիրը մինչեւ 2029 թվականը լիարժեք մարտական ​​պատրաստության մեջ պահել։ Ըստ նրա՝ Գերմանիան կշարունակի անվերապահորեն աջակցել Ուկրաինային, սակայն, հնարավորինս կձգտի չդառնալ պատերազմի մասնակից կողմ։ Գերմանացի նախարարը միաժամանակ կոչ է արել երկրում վերականգնել պարտադիր զինվորական ծառայությունը։ Մանրամասները՝ կից տեսանյութում:  

Վարչապետը  մեղադրել է ընդդիմությանը իր վրա կատարած մահափորձի մեջ /Տեսանյութ/

Սլովակիայում վարչապետ Ռոբերտ Ֆիկոն իր վրա կատարած մահափորձից երեք շաբաթ անց  լիարժեք վերադարձել է քաղաքական կյանք՝ Եվրոպական ընտրությունների նախօրեին: Բրատիսլավայում տեսագրված տեսանյութում Սլովակիայի վարչապետը հարձակման համար մեղադրել է Սլովակիայի լիբերալ ընդդիմությանը, «հակակառավարական լրատվամիջոցներին» և օտարերկրյա ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին՝ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու համար: Պարոն Ֆիկոն, ով ծանր վիրավորվել էր մայիսի 15-ին՝ որովայնի շրջանում բազմաթիվ […]

Իսրայելը հրթիռներ է արձակել դպրոցի դասասենյակներից ներս, տասնյակ մարդիկ զոհվել են /Տեսանյութ/

Գազայի կենտրոնում գտնվող հարյուրավոր տեղահանվածներով լեփ-լեցուն ՄԱԿ-ի դպրոցին Իսրայելը  ավիահարվածներ է հասցրել. որի  հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ: Տեղի լրագրողները BBC-ին հայտնել են, որ իսրայելական ռազմական ինքնաթիռը երկու հրթիռ է արձակել Նուսեյրաթ փախստականների ճամբարի դպրոցի վերին հարկի դասասենյակների ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի լրատվական գրասենյակը Իսրայելին մեղադրել է «սարսափելի ջարդ» կատարելու մեջ։ Շտապօգնության և փրկարարական խմբերը վիրավորներին […]

Կառավարությունը երկու տարբերակ ուներ

Հայաստանի կառավարությունը երկու տարբերակ ուներ՝ վարչակարգի դեմ ժողովրդական ընդվզումը խաղաղ ճանապարհով լուծելու համար. 1) Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող էր հրաժարական տալ՝ իշխանության ղեկը հանձնելով կոալիցիոն կառավարությանը, որը վեց ամսվա ընթացքում նոր խորհրդարանական ընտրություններ կանցկացներ և կընտրեր նոր վարչապետ․ 2) Փաշինյանը կարող էր ընդունել ընդդիմության նոր առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի առաջարկը, հանդիպել նրա հետ և քննարկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի