23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հերթական շոուից հետո Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին ազատ են արձակել

Այսօր իր իսկ ավտոմեքենայից բերման ենթարկված Հաթերքի գյուղապետն ազատ արձակվել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ պատգամավոր Արման Ղազարյանի հետ այցելել են ԱԱԾ հերթապահ մաս, որտեղ իրենց տեղեկացրել են, որ Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել, այլ տեղեկություններ չեն հաղորդվել։

Նա կարծիք հայտնեց, որ տեղի է ունեցել հերթական «մասկի շուոն»՝ ահաբեկելու նպատակով, սակայն տեղեկություն չուներ, թե ինչ գործի շրջանակներում են նրան բերման ենթարկել։

«Մենք փաստաբանի հետ էլ ենք խոսել, էնպես որ հերթական շոուների շարքից է ու մարդը հետո բաց է թողնվել»,- ասել է պատգամավորը՝ հավաստի համարելով տեղեկությունն առ այն, որ գյուղապետին բերման ենթարկելով իրավապահները մանկահասակ երեխաներին թողել են մենակ՝ մեքենայի մեջ։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև ՀՀ ՄԻՊ գրասենյակի հետ՝ պարզելու արձագանքը այն փաստին, որ Արցախի Հանրապետության Հաթերք գյուղի համայնքապետին ձերբակալում են՝ առանց հաշվի առնելու, որ ավտոմեքենայում երեխաներ կան և նրանց թողնում միայնակ։ ՄԻՊ գրասենյակից խոստացան հետաքրքրվել և արձագանքը փոխանցել՝ ավելի ուշ։

Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Բյուրականի մոտակայքում սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին։

«Այս պահին փորձում են ճշտել այն տեղեկությունը, որ ձերբակալողները մեքենայում մենակ են թողել պարոն Գրիգորյանի մանկահասակ երեխաներին։ Մեն-մենակ։ Ճամփի վրա։ Չեմ կարողանում հավատալ, որ նման բան են արել։ Քիչ ուշ հարցին կանդրադառնամ լայվով»,- նշել էր նա։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ