Նիկոլի «Դըխկ» ոստիկանը լկտի պահվածք դրսևորեց Բագրատ Սրբազանի նկատմամբ․ իրավիճակը լարվեց /Տեսանյութ/
Լավ գմփացնում էին. ընդ որում, լուսաձայնային նռնակները ոստիկանները հիմնականում նետում էին այգում հանգիստ նստած մարդկանց ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց 44 օրյա պատերազմում նահատակված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրը՝ Հանրային ռադիոյի լրագրող Ալիսա Գևորգյանը։ Նրա խոսքով՝ ոստիկանները մտածված են դա արել, որպեսզի Փաշինյանը հեռանա Ազգային ժողովից։ «Իրենք էդ աժիոտաժը ստեղծեցին, որպեսզի Նիկոլը փախնի»,-հայտարարեց Ալիսա […]
Սրանք ոստիկաններ չեն, այլ հացն արյունով ուտողներ։ Մարդկանց 7-8 հոգով ծեծում են ու տալիս ամենավերջին հայհոյանքները, հետո էլ սպառնում․ «կարծում ես սա վերջն է՞, տես մեքենայի մեջ ոնց ենք ծեծելու,-այս մասին ասել է Բագրատ սրբազանը, ով առաջնորդում է ժողովրդի երթը դեպի կառավարական նստավայր,-ոստիկաններ, պարեկներ, ԱԻՆ թշվառներ համազգեստ եք հագել ու եկել եք մարդ ծեծելո՞ւ։ Ամոթը […]
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է հունիսի 12-ին իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված անհամաչափ գործողությունները, այդ թվում՝ մամուլի ներկայացուցիչների թիրախավորումը և իշխանությունններից պահանջում է անհապաղ բացահայտել և քրեաիրավական գնահատականի արժանացնել ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ նման վերաբերմունքի համար պատասխանատու ոստիկանության պաշտոնյաներին։ Հակառակ դեպքում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրելու է քաղաքական իշխանությունը՝ ապացուցելով, որ լրագրողներին թիրախավորելու գործողությունը […]
Կեսգիշերին կրակոցներ են հնչել Երևանում՝ Նորագավիթ 1-ին փողոցում, կա զոհ: Հայտնում է Shamshyan.com-ը: Սպանվածը Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խ.-ն է։ Ոստիկանները դեպքի վայրում 30-ից ավելի ինքնաձիգից կրակված պարկուճ, գնդակներ, արնանման հետքեր են հայտնաբերել։
Որոշ տեղեկություններով՝ այսօր կհրապարակվի 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մոր՝ ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ հարուցված կարգապահական վարույթով կայացված որոշումը: Դատական համակարգում անհամբեր սպասում են այդ որոշմանը, որից հասկանալի կդառնա նաեւ, թե ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի դիրքերն ինչպիսին են: Բանն այն է, որ Նաիրա Հովսեփյանը շաբաթներ առաջ հայտարարեց ԲԴԽ անդամությունը […]
Պռոշյան փողոցից բերման է ենթարկվել 42 քաղաքացի։ Այս պահին Փաստաբանները այցելում են բոլոր քաղաքացիներին և ցուցաբերվում են անվճար փաստաբանական ծառայություններ
Այսօր իր իսկ ավտոմեքենայից բերման ենթարկված Հաթերքի գյուղապետն ազատ արձակվել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։ Նրա փոխանցմամբ՝ պատգամավոր Արման Ղազարյանի հետ այցելել են ԱԱԾ հերթապահ մաս, որտեղ իրենց տեղեկացրել են, որ Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել, այլ տեղեկություններ չեն հաղորդվել։ Նա կարծիք հայտնեց, որ տեղի է […]

































