25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կանադան  վիրավորել է Իրանին /Տեսանյութ/

Կանադան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներառել է ահաբեկչական կազմակերպությունների շարքում: Չորեքշաբթի օրը հրապարակելով որոշումը՝ հանրային անվտանգության նախարար Դոմինիկ Լեբլանը այն անվանել է «կարևոր գործիք համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում»։ Այս քայլով Իրանի կառավարության հազարավոր բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան պաշտոնյաներին, կարգելվի մուտք գործել Կանադա: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, որին […]

Կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, Երեւանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից մեկի դեմ վարույթ է հարուցվել՝ աննախադեպ մեծ ծավալի չարաշահումների փաստով՝ մոտ 1 միլիարդի։ Խոսքը Հովհաննես Մանուկյանի ղեկավարած ոլորտի մասին է, ով 2022 թ․ փետրվարից 1 տարի զբաղեցրել է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի պաշտոնը, ապա նշանակվել «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն, ում շաբաթներ առաջ պաշտոնանկ արեցին։ Քրեական […]

Այդ մարդը մարտի 1-ին քաղաքացիներին հրահրում էր ոստիկաններին երկաթներով ջարդելու ու հայտարարում էր, որ հոգին փառավորվում է. Բագրատ Սրբազան

Մարտի 1-ը ողբերգություն է բոլոր առումներով և իմ համեմատությունը կապված էր զուտ անձի հետ։ Այս մարդիկ 6 տարի է իշխանության են ու բոլոր հնարավորությունն ունեին բացահայտելու, սակայն ոչինչ չեն արել։ Այդ մարդը մարտի 1-ին քաղաքացիներին հրահրում էր ոստիկաններին երկաթներով ջարդելու ու հայտարարում էր, որ հոգին փառավորվում է։

Կիմ Չեն Ըն. Լիակատար աջակցություն ենք հայտնում Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին /Տեսանյութ/

Հյուսիսային Կորեայի առաջնորդը Պուտինի հետ բանակցություններում հայտարարել է իր անվերապահ աջակցությունը նրա ռազմական գործողություններին: Միաժամանակ, նա նշել է, որ ԿԺԴՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները ծաղկման փուլ են թևակոխում: Ի պատասխան՝ Պուտինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար և նշել, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ պայքարում է ԱՄՆ-ի պարտադրող իմպերիալիստական քաղաքականության դեմ: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Չինաստանը պետք է պատասխան տա Պուտինի պատերազմը սատարելու համար. ՆԱՏՕ-ի ղեկավար /Տեսանյութ/

ՆԱՏՕ-ի ղեկավարը BBC-ին հայտնել է, որ Չինաստանը պետք է պատասխան տա Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին աջակցելու համար: Յենս Սթոլթենբերգն ասել է, որ Պեկինը «փորձում է դա ձեռք բերել երկու ճանապարհով»՝ աջակցելով Ռուսաստանի պատերազմական ջանքերին, միաժամանակ փորձելով պահպանել հարաբերությունները եվրոպական դաշնակիցների հետ: «Սա չի կարող աշխատել երկարաժամկետ հեռանկարում», – ասաց պարոն Սթոլթենբերգը BBC News-ին Վաշինգտոն կատարած այցի […]

Մեթոդը, որով օգտագործել են լուսաձայնային նռնակները, կարող եմ որպես հանցագործություն գնահատել. իրավապաշտպան

Ըստ Նինա Կարապետյանցի՝ եթե միջազգային դերակատարները իսկապես պատրաստ են աջակցել ՀՀ-ին, ՀՀ ժողովրդին, պետությանը՝ դառնալ ժողովրդավար, կայացած, ինստիտուցիոնալ պետություն, պետք է արձագանքեն՝ անկախ նրանից, թե ով ում նկատմամբ, ինչ վերաբերմունք ունի, քանի որ այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե օրվա իշխանությանը, ցույցերի կազմակերպիչներին կամ իրենց նախընտրած ուղիներին, այլ խոսքը վերաբերում է ՀՀ-ին ու հայաստանցիներին։ «Իմ […]

Նավաբեկության հետևանքով կան բազմաթիվ զոհեր և անհետ կորածներ /Տեսանյութ/

Առնվազն 11 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը անհետ կորել է հարավային Իտալիայի ափերի մոտ երկու նավաբեկության հետևանքով, հայտնում են փրկարարները։ Գերմանական RESQSHIP բարեգործական կազմակերպությունը հայտնել է, որ երկուշաբթի օրը խորտակվող փայտե նավակից 51 մարդու է հանել և Լամպեդուզա կղզու մոտակայքում հայտնաբերել 10 դի, որոնք արգելափակված են եղել ստորին տախտակամածում: Նույն օրը տեղի ունեցած առանձին […]

Իրավապահներին հետաքրքիր է, թե քաղաքացիներն ինչ էին անում Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին. վիրավորվելու, բռնության կիրառման մասին խոսք չկա. Ժողովուրդ

Օրաթերթին հայտնի է դարձել, թե իրավապահները ինչ հարցեր են տալիս քաղաքացիներին, որոնք հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից կիրառված լուսաձայնային նռնակներից վիրավորում էին ստացել: Մասնավորապես, նրանք քաղաքացիներին հարցնում են, թե ինչ գործ ունեին Բաղրամյան պողոտայում, արդյոք իրենց ստիպել են ու տարել են ակցիայի կամ շահագրգռել։ Դատելով իրավիճակից՝ իրավապահները տուժած քաղաքացիներին հարցաքննում են ոչ թե նրանց […]

Իսրայելը շարունակում է ավերել Գազան /Տեսանյութ/

Իսրայելական բանակը «հրատապ անհրաժեշտության» պատճառով ստեղծում է կենսաթոշակային տարիքի պահեստայինների դիվիզիա։ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի կենտրոնական և հարավային հատվածի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհված տասնյակ պաղեստինցիների թվում ևս հինգ երեխա կա: Իսրայելի կառավարությունը քննարկում է  Պաղեստինը ճանաչող երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Իսրայելցի զինվոր է սպանվել Գազայի հարավում շենքի պայթյունից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի