06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ուժեղ, ժողովրդավար և զարգացող Հայաստան հնարավոր է կառուցել ոչ թե զգացմունքի, այլ բացառապես օրենքների և Սահմանադրության գերակայության պայմաններում. Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ Սահմանադրական դատարանի անունից շնորհավորում եմ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը պետության ողնաշարն է, իրավական պետության հիմքերի հիմքը։ Պետության կայուն զարգացման, անվտանգության, պետական ինստիտուտների անխափանության պաշտպանն ու գլխավոր երաշխավորը Սահմանադրությունն է: Ազգային պետություն ունենալու […]

Սա ոչ թե կուսակցական, այլ արժեհամակարգի հարց է. եղել եմ ու կլինեմ ավանդական ու քրիստոնեական արժեքների ու ավանդական ընտանիքի ջատագով. Շարմազանով. 168.am

Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել էր Ստամբուլյան կոնվենցիային և նշել, որ ավանդական ընտանիքի մոդելն այլընտրանք չունի: «Հարգելի հայրենակիցներ, թե՛ մեր իշխանության ժամանակաշրջանում, և թե այսօր, որպես ընդդիմադիր գործիչ՝ պայքարել եմ հանուն ազգային և ավանդական արժեհամակարգի պաշտպանության: Լինելով իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ՝ երբեք չեմ խուսափել իմ խիստ գնահատականները հնչեցնել հակապետական, հակաազգային և օտարամոլ […]

Ստամբուլյան կոնվենցիայի վտանգները. Արա Զոհրաբյան

Բռնություններից ամենազազրելի տեսակը հանդիսացող ցեղասպանությունն իրականացրած և այն ժխտող Թուրքիայում (Ստամբուլ քաղաքում) ստորագրվել է բռնությունները կանխարգելող կոնվենցիան: Այդ պատճառով այն կոչվում է ստամբուլյան կոնվենցիա: Սա խորհրդանշական է, հատկապես Հայաստանի համար: Պետք է կրկնեմ, որ ԴԵՄ ԵՄ որևէ տեսակի բռնությանը, այդ թվում՝ կանանց կամ ընտանիքի մյուս անդամների նկատմամբ: Բռնությունների դեմ պայքարը պետք է կազմակերպվի օրենսդրական մեխանիզմներով […]

Դա չի խանգարի ամենայն հայոց մուտիլովշիկին հայտարարել, որ մինչև Հայաստանում 47 ընդունված գենդեռ չլինի երեխեքին էլ 3 տարեկանից չսեռափոխեն, ներդրումներ չեն լինելու

«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Քանի դեռ, լուռ հետևելով, սպասում եմ, թե ոնց են սրանք հիմնավորելու, որ բռնաբարության դեմ պայքարի համար անհրաժեշտ է վավերականացնել ստամբուլյան կոնվենցիան ու համասեռամոլների ամուսնությունները օրինականացնել, հիշեցի, որ գեղարվեստական բռնաբարությունների գծով մեր վարչության պետը միակը չէր էդ շուկայում: Հենց իր երկրորդ կեսը (նու ամուսինը, կամ տենց […]

ԵԽԽՎ պատվիրակների կոչը ՀՀ իշխանություններին

«ՀՀ Իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն LGBTI անձանց բռնությունից և խտրականությունից պաշտպանելու համար»,- հուլիսի 3-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 29 պատվիրակ  նման վերտառությամբ հայտարարություն է տարածել՝  անդրադառնալով  ՀՀ-ում LGBTI անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակին ու ձեռնարկվելիք քայլերի անհրաժեշտությանը։ Ուշագրավ է, որ հայտարարության տեքստը հեղինակել է վերջերս ռուսական պատվիրակությանը ԵԽԽՎ վերադարձրած մեծ աղմուկ բարձրացրած բանաձևի հեղինակ,   բելգիացի […]

Բերման է ենթարկվել «Անարխիստ Կարոն»

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հուլիսի 3-ին, ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, զննություն են իրականացրել Արմավիր քաղաքի Վ․ Փափազյան փողոցի տներից մեկում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ Արմավիրի ոստիկանների ստացված տեղեկությունները հավաստի էին, եւ նշված տան բնակիչ 61-ամյա Կարապետ Մ․-ի տան հողամասում հայտնաբերել են մեծ քանակի կանեփի բույսեր, ինչպես նաեւ չորացված զանգված։ Փաստի առթիվ Ոստիկանության Արմավիրի […]

Մանվել Գրիգորյանը կալանքի ընթացքում դարձավ անդամալույծ. փաստաբան /տեսանյութ/

Մանվել Գրիգորյանի գործով փաստաբան Լևոն Բաղդասարյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ Մանվել Գրիգորյանը կալանքի ընթացքում դարձավ անդամալույծ: «Նախկինում մենք բարձրաձայնել ենք միշտ, որ դատարանը առերևույթ հետազոտեց ապացույցները, ճիշտ գնահատական չտվեց, օրենքը ճիշտ չգնահատեց, այս դատարանի, այս որոշման մեջ ընդհանրապես անդրադարձ չի եղել այս ապացույցներին»,-ասաց Բաղդասարյանը: Ավելին՝ տեսանյութում:

Այո մենք ազատվեցինք նախորդ արտոնյալներից, բայց ձեռք բերեցինք նոր արտոնյալներ. փաստաբան /տեսանյութ/

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը այսօրվա դատական իշխանությունը նմանեցնում է նախորդ դարի դատական իշխանություններին: «Մենք ուրախացանք, երբ հեղափոխություն տեղի ունեցավ և հայտարարվեց, որ արտոնյալները վերացել են , հիմա ինչ մենք մեզ համար նոր արտոնյալներ ենք բուծում, և հետագայում դրա ողջ ծանրությունը ընկնում է այսօրվա իշխանությունների վրա: Այո մենք ազատվեցինք նախորդ արտոնյալներից, բայց կարող եմ ասել, որ ձեռք բերեցինք […]

Հայաստանը պարտավորվել է վարորդական վկայականների տրամադրման կարգը համապատասխանեցնել եվրոպական պահանջներին. փոխոստիկանապետ

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագծին։ «Օրենքի նախագծով ուսուցում պահանջվում է միայն «C» կատեգորիայի /բեռնատար տրանսպորտային միջոցների վարման/ իրավունքի վկայական ստանալու համար: Հայաստանը պարտավորվել է վարորդական վկայականների տրամադրման կարգը համապատասխանեցնել Եվրապառլամենտի և Խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի պահանջներին, ուստի օրինագծի ընդունումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված