05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կոռուպցիան նույնությամբ շարունակվում է: Միլիոնավոր դոլարների ստվերային շրջանառություն. բացահայտում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը գրել է. «Ասում են՝ Սևանը «ծաղկում» է. լիճը չի կարող ծաղկել, այդ երևույթն ունի կոնկրետ անվանում՝ էֆտրոֆիկացիա՝ ճահճացում: Ասում են՝ դրանում բոլորս ենք մեղվոր, կամ էլ թե՝ նոր կառավարություն, հին կառավարություն. բոլորս դրանում մեղավոր չենք, դրանում մեղավոր են կոնկրետ մարդիկ: Այդ մարդիկ եղել են լճի էկոհամակարգի […]

Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին մերժեց ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի՝ պաշտպանյալին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը: Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Բաղդասարյանը միջնորդել էր Գրիգորյանին անհապաղ ազատ արձակել` արտերկրում բուժվելու համար կամ 10 միլիոն դրամ գրավի դիմաց փոխել նրա խափանման միջոցը: Մեղադրող կողմն առարկել էր միջնորդության դեմ: […]

Իշխանությունները խոստացել են Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել : Սա Արեւմուտքի ագրեսիան է Հայաստանի նկատմամբ

Դեռևս անցյալ տարվա հունվարին Հայաստանի Փաստաբանների պալատում տեղի ունեցավ լայնածավալ քննարկում՝ կապված Եվրոպայի Խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի հետ, որն առավելապես հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա: Այսօր այն դրված է կառավարության սեղանին: Ի՞նչ քաղաքական և հոգևոր մարտահրավերների առաջ է մեզ կանգնեցնելու Ստամբուլյան կոնվենցիան, երբ դրա տակ […]

Կաշառքի բացահայտում: ՊԵԿ պշտոնյան կալանավորվել է

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հարկային օպերատիվ վարչության Գորիսի տարածքային հարկային տեսչության գլխավոր տեսուչը, տեղյակ լինելով, որ «Կապույտ […]

Ծիծաղելի է: Հայկ Սարգսյանը գերազանցում է Շմայսին. Հրապարակ

Երեկ Սինգապուրում ՀՀ վարչապետի եւ տիկնոջ պատվին տրված ճաշի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բաժակաճառում Սինգապուրին ուղղված գեղեցիկ խոսքեր է ասել, հետո նշել․ «Մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյուները, այսօր դարձել են նաեւ Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները»: «Մերիտոկրատիա»՝ բառացի նշանակում է «արժանիների իշխանություն»։ Երեկ այդ «արժանիներից» մեկը՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, […]

Մեղավոր է պոպուլիստ դատարկագլուխներին իշխանության բերած յուրաքանչյուր բառադի փողոցփակիչ, կաթսազխկիչ ու երկիրքանդիչ

ՃՏՊ զոհերի ու ճանապարհներին ամենաթողության համար մեղավոր են ոչ միայն ղեկին նստած բառադի վարորդները, այլև արագաչափ փակելով իշխանությունը զավթած բառադի թրաշամանուկներն ու պոպուլիստ դատարկագլուխներին իշխանության բերած յուրաքանչյուր բառադի փողոցփակիչ, կաթսազխկիչ ու երկիրքանդիչ… …ամենամազալուն էս իրավիճակի համար սեփական պատասխանատվությունն ընկալելու անկարող, ախուվախ անող, վարորդներին կոչեր անող, պաշտոնաշիթիլ թրաշամանուկների լկտիությունն ա… © մահապարտ ցիրկ Վահան Ասատրյան

ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը ազատ կարձակվի

Հուլիսի 8-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթևոսյանի) բավարարել է «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը: Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից: Սահմանված չափով գումարը […]

Պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները օրերս գրավոր միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։ Գրավի չափը պաշտպանները թողել են դատարանի հայեցողությանը։ Նա նշել է, որ դատարանը միջնորդության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի […]

Սրբպղծության այն դոզան, որ սրանք շաղ են տալիս էս երկրի վրա, անպայման վերադառնալու է իրենց

Լսեք` սրանք ոչ մի բանի առջեւ չեն կանգնելու… -Սրբպղծության այն դոզան, որ սրանք շաղ են տալիս էս երկրի վրա. -Հա, անպայման վերադառնալու է իրենց… -Իրենզ զավակներին, սերնդին` -Յոթը պորտ… Հ.Գ. -Բայց պետք է քայլ անել. -Գրելով, մրելով, ձեռ առնելով. -Ուղիղ ճակատներին, սատանային ու սորոսին` -Նրանց չունեցած հոգու մեջ թքելով` հարցը չի լուծվելու… Հ.Գ. -Լսեք`, ժողովուրդ… […]

Ասում են՝ սպասենք, տեսնենք շեֆն ինչ է ասում

Երբ մի տղամարդ հայտարարում է, թե ինքը Նապոլեոնն է, նրան գժանոց են տանում, Երբ մի տղամարդ հայտարարում է, թե ինքը կին է, նրան գրանտ են տալիս, Երբ մի տղամարդ հայտարարում է, թե ինքը Սահմնադրական դատարանի նախագահն է, ասում են՝ սպասենք, տեսնենք շեֆն ինչ է ասում։ Աղասի Ենոքյան  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված