24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանը պարտավորվել է վարորդական վկայականների տրամադրման կարգը համապատասխանեցնել եվրոպական պահանջներին. փոխոստիկանապետ

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագծին։

«Օրենքի նախագծով ուսուցում պահանջվում է միայն «C» կատեգորիայի /բեռնատար տրանսպորտային միջոցների վարման/ իրավունքի վկայական ստանալու համար:

Հայաստանը պարտավորվել է վարորդական վկայականների տրամադրման կարգը համապատասխանեցնել Եվրապառլամենտի և Խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի պահանջներին, ուստի օրինագծի ընդունումը պայմանավորված է պարտավորությունը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ: Բացի այդ՝ վարելու իրավունք ստանալու համար ուսուցման գործունեությունը լիցենզավորվելու է: Հայաստանը հիշյալ պարտավորությունները ստանձնել է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ կիրարկման ճանապարհային քարտեզով»,– նշել է նա:

«Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագիծը, ըստ որի՝ այլևս բավարար չէ, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու հա­մար քաղաքացին հաջող հանձնի թեստային և գործնական քննությունները: 

«Նոր կարգի համաձայն՝ քաղաքա­ցին պարտադիր պետք է ներկայացնի ուսուցում իրականացնող կազմակերպու­թյան (այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատու­թյան) կողմից տրված վա­րորդական դասընթացների ավարտական քննություննե­րը դրական հանձնելու վերա­բերյալ փաստաթուղթ»,- նշել էր թերթը։

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ