05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

BBC-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերում Մարտի 1-ի գործում որպես առանցքային դերակատարներ հանդես են գալիս նախկին նախագահներ եւ ազդեցիկ նախկին պատգամավոր-գործարարներ

Բրիտանական BBC-ն այսօր հրապարակել է 2008թ.-ի Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող ծավալուն հոդված` շեշտելով, որ քննության փաստաթղթերին բացառիկ հասանելիություն է ստացել։ Ըստ այդմ, աղբյուրը նշում է` Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի գործի քննությունը կարծում է, որ ցուցարարներին կրակելու գործողությունը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (հայտնի Օգանովսկի մականվամբ): Բացի այդ, քննության` BBC-ի տրամադրության տակ հայտնված որոշակի […]

Աշխատանքից ազատվել են ոստիկանության Իջևանի, Տավուշի բաժնի պետերը

Հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը շարունակում է իրականացնել կադրային փոփոխություններ ու փոխատեղումներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության պետի հրամանով կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Բեգոյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Միրզոյանը, […]

Դատական համակարգը՝ պատային իրավիճակում: Մարտի 1-ի գործով որեւէ դատական գործընթաց տեղի չի ունենում. պաշտպան /տեսանյութ/

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Արամ Վարդևանյանը և Հովհաննես Խուդոյանը մամուլի ասուլիս են հրավիրել՝ Մարտի 1-ի դեպքերին վերաբերող քրեական գործի շուրջ վերջին զարգացումների թեմայով:  https://www.youtube.com/watch?v=xl8h8jXExc4

ԱԱԾ տնօրենը խուսափում է գործակալների մասին հարցից

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը,  լրագրողների հետ զրույցում խուսափել է պատասխանել ամիսներ շարունակ հանրային-քաղաքական քննարկման ուշադրության կենտրոնում հայտնված հարցին՝ արդյո՞ք գործակալների ցանկի մասին խոսք կա: Հիշեցնենք, Հայաստանում գոյություն ունեցող գործակալների մասին Իրանում հայտարարել է վարչապետ Փաշինյանը, որին այդպես էլ որեւէ կերպ իրավապահների կողմից արձագանք չեղավ: Արթուր Վանեցյանն այսօր հայտարարել է, թե գործակալների ցանկի մասին խոսելը ոչ կոռեկտ […]

Քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրը ցանկանում են դարձնել պղծությունների որջ – Սոդոմ և Գոմոր

Շարունակում ենք ծանոթանալ ստամբուլյան չարաբաստիկ կոնվենցիային։ Այս կոնվենցիայի համաձայն ապաստան են տրամադրելու համասեռամոլներին ու նրանց հավասարեցված անձանց, որի արդյունքում Հայաստանը համարվելու է նրանց համար բարենպաստ երկիր։ Շատ երկրներից համասեռամոլների ու այլ այլասերվածների խմբեր գաղթելու են Հայաստան` այստեղ բնակություն հաստատելու համար։ Մենք, ունենալով շուրջ 30% աղքատություն, մեր պետական միջոցներից միլիոնավոր դոլլարներ ենք տրամադրելու այդ ներգաղթածներին ապաստաններ […]

Ճանապարհային ոստիկանությանը մինչեւ 30 տարեկան աղջիկներ են պետք

Ճաապարհային ոտիկանությունը հայտարարություն է տարածել, որում հաղորդել է, որ աշխատանքի է հրավիրում իգական սեռի ներկայացուցիչների։ «Հարգելի՛ քաղաքացիներ Վերջին ժամանակահատվածում ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով և դրա արդյունքում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների շեշտակի աճով պայմանավորված՝ Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում և Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղակայված Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում որոշակի ժամկետով՝ մինչև […]

Քաղաքապետարանի վարչարարությունը դասական օրինակ է, թե ինչպիսին չպետք է լինի վարչարարությունը. իրավաբան /տեսանյութ/

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լրագրողների հետ հանդիպմանն բարձրաձայնեցին Ռ. Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդման` Երևանի քաղաքապետարանի կողմից ստեղծված խոչընդոտների, վրչարարության կոպիտ խախտումների մասին: https://www.youtube.com/watch?v=bIjW2KU1dCQ https://www.youtube.com/watch?v=GOX-P95SFeM

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված