14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Աշխատանքից ազատվել են ոստիկանության Իջևանի, Տավուշի բաժնի պետերը

Հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը շարունակում է իրականացնել կադրային փոփոխություններ ու փոխատեղումներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության պետի հրամանով կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Բեգոյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Միրզոյանը, Տավուշի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Դալլաքյանը։

Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Անտոնյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի բաժնի պետի պաշտոնին, իսկ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, որը գտնվում էր կադրերի տրամադրության տակ։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ