05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչպես եւ սպասվում էր, գերեզմաններ պղծողին արագորեն բաց թողեցին: Ո՞վ է իրական հանցագործը

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ նախօրեին գերեզմանները պղծելու մեղադրանքով ձերբակալված 51-ամյա ոմն Գրետա Մնակացականյանին ստորագրությամբ ազատ են արձակել, բավարարվելով միայն բացատրություն վերցնելով, տեղեկացնում է «Իրավունքը» եւ կասկած հայտնում, թե ձերբակալվածը իրական հանցագործն է. «Ինչպես արդեն առիթ ենք ունեցել կարծիք հայտնել, միանգամայն կասկածելի է ինչպես Գրետայի կողմից տվյալ սրբապղծությունը իրականացնելու փաստը, այնպես էլ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության […]

Արտակարգ դեպք. նռնակով տղամարդը ներխուժել է ոստիկանություն

Օգոստոսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Գորիս քաղաքում ապրող մի տղամարդ նռնակով զինված մտել է ոստիկանության Գորիսի բաժին ու սպառնացել, որ բոլորին կպայթեցնի։ Ոստիկաններին հաջողվել է ձեռքից խլել մարտական նռնակն ու վնասազերծել նրան։ Իրավապահները պարզում են, թե ինչ պատճառներով է տղամարդը նման ծայրահեղ քայլի դիմել։  

Թագուհի Թովմասյանը բոյկոտել է իշխանական խմբակցությունում Ստամբուլյան կոնվենցիայի քննարկումը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ներկայացրել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին իր տեսակետը ֆեյսբուքյան հանրագրում. «Սիրելի լրագրողներ, որպեսզի անհատական բոլորիդ զանգերին ու նամակներին չպատասխանեմ ու կրկնվեմ, որոշեցի այսպես փոխանցեմ ասելիքս. այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստին չեմ մասնակցել եւ չգիտեմ, թե ինչ մանրամասներ են խոսվել ՀՀ արդարադատության նախարարի հետ «Կանանց դեմ բռնության և ընտանեկան […]

Հրաժարվեք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացից. ՀԴԿ

ՀԴԿ Հանրապետական Խորհուրդը հայտարարություն է տարածել՝ Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ, որտեղ ասված է. «Հասարակական-քաղաքական հանրությունը կրքոտ արձագանքում է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիաի» (Ստամբուլյան կոնվենցիա) վավերացման ՀՀ իշխանությունների մտադրությանը: Հնչած կողմ և դեմ կարծիքները հասարակությունը բաժանել են երկու ծայրահեղ բևեռների, ինչը անթույլատրելի է մեր պետության առջև […]

Հայտնի է Եռաբլուրի շիրիմները պղծող անձը /տեսանյութ/

Օգոստոսի 1-ին համացանցում «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, ուր երեևում է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «ապրիլյան պատերազմի» հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութից առաջացած հետքեր կան։ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ  Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքում՝ Աշտարակի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ Աշտարակի […]

Գեղարքունիքում կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերման ցուցանիշները եռապատկվել են

Գեղարքունիքի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, ինչպես նաեւ պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Ուսումնասիրությունը փաստում է, որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում առերեւույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է […]

Պահանջում եմ Դատավորների միությունից դատապարտել Դավիթ Գրիգորյանի հետապնդումը․ դատավոր

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը Դատավորների միությունից պահանջում է հանդես գալ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատապարտող հայտարարությամբ: Դատավոր Զարուհի Նախշքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «1. Պահանջում եմ գումարել ՀՀ դատավորների միության խորհրդի նիստ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումը դատապարտող հայտարարությամբ հանդես գալու նպատակով։ Պահանջում եմ 16.08.2019 դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը […]

Ֆեմիդայի Բռնաբար ռահվիրան արգելափակում է դատարանները, ցուցումներ տալիս քննիչներին, ուզած֊չուզած կալանավորելու հրահանգներ

Ի դեմս Դավիթ Գրիգորյանի՝ շուրջ 100 փաստաբանների կողմից ՀՀ֊ում դատական իշխանությունը դըմփամիտներից պաշտպանելը ոմանք վերստին դիտարկում են յուր ցածրորակ ու անբարո դիրքերից, մինչդեռ իրենց՝ Ֆեմիդայի Բռնաբար ռահվիրան արգելափակում է դատարանները, ցուցումներ տալիս քննիչներին, ուզած֊չուզած կալանավորելու հրահանգներ ու դատարավորներին հրապարակավ հաթաթաներ տալիս։ Խելքներդ գլուխներդ հավաքե՛ք, խնդիրն անհատները չեն՝ ձեզնից պաշտպանել է պետք պետությունը։ Վահե Եփրիկյան  

Անհաջող ֆոկուսնիկներ /տեսանյութ/

Հարկատուների միջոցներով սնվող «Հանրային» հեռուստաընկերությունը շարունակում է միակողմանի ներկայացնել Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ընթացող գործընթացները: Նախօրեին Պետրոս Ղազարյանի հյուրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էր, ով հրապարակային սուտ խոսեց՝  հռետորական հարցադրում հնչեցնելով եւ «վախեցածներ» որակելով բոլոր այն ինստիտուտներին՝ Հայ առաքելական եկեղեցուն, Հանրային խորհրդին, փաստաբանների պալատին, որոնք դեմ են արտահայտվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:  Վլադիմիր Կարապետյանը […]

Մաքսային ծառայողներին ազատել են, որ յուղալի պաշտոններում յուրայիններին նշանակեն. 168 Ժամ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ, մաքսային ոլորտի պատասխանատու Շուշանիկ Ներսիսյանը իր հերթական կամայականության արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին կանգնեցրել է դատարանի առջև: Երևանի վարչական դատարանը սեպտեմբերի 11-ին կքննի «Զվարթնոցի» մաքսատան նախկին պետի հայցն ընդդեմ ՊԵԿ նախագահի: Հայցվորը փետրվարի 11-ին պաշտոնանկ արված «Զվարթնոցի» (Արևմտյան) մաքսատան փաստաթղթային հսկողության բաժնի պետ Հայկ Ֆարմանյանն է։ «Զվարթնոցի» մաքսավորն իր ազատման հիմքերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված